Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շահինյան. «ՕԵԿ-ը չի քննադատել ոչ մեկին»

Մայիս 15,2013 14:44

«Ընդդիմության դաշտում կլինեն լուրջ վերադասավորումներ: Սկզբունքային քաղաքական գործիչներ են ձեր ասած գործիչները, ովքեր կկոորդինացնեն այլ քաղաքական ուժերի ևս»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՕԵԿ անդամ Հովհաննես Շահինյանը` անդրադառնալով ՀՀՇ-ն վերաբացելու նախկին ՀՀՇ-ականների նախաձեռնությանը:

Մեր հարցին, թե ինչով կբացատրեք ՕԵԿ-ի պարտությունը, երբ նախընտրական շրջանում վստահեցնում էիք` հաղթելու եք, ասաց. «Մի քանի տասնյակ հանդիպումներ ունեցանք, այնպես որ, մնացածը մեր երեւանցիների գործն էր, իրենց որոշումը հայտնեցին իրենց քվեարկությամբ»:

Մեր ճշտող հարցին` չվստահեցի՞ն ՕԵԿ-ին, պարոն Շահինյանն ասաց. «Ինչու միայն ՕԵԿ-ին, 4 կուսակցություն չունի ներկայություն, երեքն է մասնակցելու քաղաքի ապագա կառավարման խորհրդին: Հաջողություն ցանկանանք, որ կարողանան կյանքի կոչել: Սա է գլխավորը, որ շահի քաղաքը, շահի քաղաքացին: 15.000 –ից ավելի քաղաքացիներ վստահել են, քվեարկել են ՕԵԿ-ին, մնացածը հետընտրական վերլուծություններ են: Ավելի կազմակերպված պետք է աշխատել: Լավ թիմ էր ներկայացված, լավ ծրագիր էինք ներկայացրել: Բայց քաղաքացիները իրենց դիրքորոշումը այլ կերպ ներկայացրին»:

Դիտարկմանը, թե ՕԵԿ-ականները բազմից բարձրաձայնել են մեծ թվով կուսակցականներ ունենալու մասին, բայց ստացվում է ` ՕԵԿ-ի անդամներն էլ ձայն չտվեցին կուսակցությանը, պարոն Շահինյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել` որքան ՕԵԿ անդամ կա Երևանում, բայց կարող եմ ասել` Արաբկիրում կա 1700 կուսակցական»:

Նա այն կարծիքին չէ` ՀՀԿ-ն թույլ չտվեց ՕԵԿ-ին հաղթահարել անգամ նվազագույն շեմը` այդկերպ պատժելով նախընտրական շրջանում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի ընդդիմադիր ելույթներն ու քննադատությունը. «ՕԵԿ-ը չի քննադատել ոչ մեկին, նա ուղղակի բարձրաձայնել է Երևան քաղաքում առկա խնդիրները»:

Հարցին` չի՞ զղջում ՀՀԿ-ից դուրս գալու համար, պատասխանեց. «Ինչու պետք է զղջամ…Ես աշխատանքի խնդիր չեմ ունեցել, ինչքան լավ աշխատի ՀՀԿ-ն, այնքան ավելի լավ քաղաքի համար»:

Հարցին` ՕԵԿ-ը երեկ մասնակցե՞ց Աբովյանում Սբ. Հովհաննես եկեղեցու բացմանը, պարոն Շահինյանն ասաց` ինքը և Արմեն Երիցյանը ներկա էին, իսկ Արթուր Բաղդասարյանին հրավիրել են, թե ոչ, ինքը տեղյակ չէ:

Եկեղեցու բացման արարողությանը հաջորդած հրավիրյալների հարձակումը սեղանների վրա, պարոն Շահինյանը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց` ցավալի է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031