Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանային գիշերը «թեժ» է լինելու

Մայիս 15,2013 14:34

Այս տարի այնպես  է ստացվել, որ թանգարանների միջազգային օրն ու թանգարանային գիշերը համընկել են, այսինքն՝ այս երկու օրերի ընթացքում սովորաբար անցկացվող միջոցառումները կանցկացվեն միայն մեկ օր՝ մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը:

Գաֆեսճէան արվեստի կենտրոնը  թանգարանային գիշերվա առիթիվ, ըստ նույն կենտրոնի հանրային կապերի եւ մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանի, երկու նոր ցուցադրություն, երեք կրթական ծրագրեր եւ այլ միջոցառումներ է պատրաստել արվեստասեր հասարակության համար:

«Ցուցադրություններից մեկում կներկայացվի pop-art շարժումը: Թանգարանային գիշերվա համար նաեւ նախատեսել ենք երեք կրթական ծրագրեր»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում տեղեկացրեց Գաֆեսճէան արվեստի կենտրոնի ներկայացուցիչը:

Aravot.am-ը Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանից հետաքրքրվեց, թե ինչու է կենտրոնը այս տարի հատուկ ուշադրություն դարձրել հենց pop-art ուղղությանը:

Նա պատասխանեց.

«Ցուցադրության ընտրությունը կապված էր հավաքածուն ներկայացնելու հետ: Այս տարի ուղղակի որոշում կայացվեց հավաքածուից ներկայացնել հենց pop-art շարժումը ներկայացնող արվեստագետների  գործերը»:

Ա. Միրաբյանի խոսքով, թանգարանային գիշերվա ժամանակ, բացի pop-art շարժման հայտնի ներկայացուցիչների գործերը ներկայացնելուց, նաեւ կկազմակերպվի կինոդիտում:

Նշենք, որ մայիսի 18-ին Գաֆեսճէան կենտրոնը բաց է լինելու առավոտյան 10:00-ից մինչեւ կեսգիշեր:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031