Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոթիի բնակիչները շվարած են. «Գազը, որ թանկանում է, ո՞նց ենք օգտվելու»

Մայիս 15,2013 14:25

Սահմանագոտու բնակիչները  հազիվ «յոլա են գնում»

 Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս եւ Ջուջեւան գյուղերը Հայաստանի անկախացումից հետո չեն օգտվել բնական գազից: Ներկայումս այդ գյուղերի համար  բնական գազի մատակարարման ցանց է կառուցվում: Սակայն դրանից սահմանագոտու բնակիչներն այնքան էլ ուրախ չեն:

«Գազը, որ թանկանում է, ո՞նց ենք օգտվելու: Մեր վիճակը վիճակ չէ: Մի կերպ յոլա ենք գնում, ժողովուրդը քոչում է  Ռուսաստան», -մեզ բողոքեցին սահմանամերձ Կոթիի բնակիչները: Նրանցից մեկն էլ հույս հայտնեց, որ   սահմանագոտու բնակիչների համար գուցե ցածր սակագին սահմանվի, կամ կառավարությունն իր  պահուստային ֆոնդից մասամբ հատուցի սահմանին կից գյուղերի բնակիչների սպառած բնական գազի գումարը:

«Պահուստային ֆոնդի փողերը հազիվ իրենք են  ծախսում»,- համագյուղացուն արձագանքեց Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի մեկ այլ բնակիչ:

Նշենք, որ սահմանամերձ գյուղերի  գազիֆիկացման ծրագիրն իրականացվումէ  «ԻՖԱԴ» կազմակերպության ֆինանսավորմամբ, ծրագրի արժեքը 740 միլիոն դրամ է: Ծրագրում այդ գյուղերի համար նախատեսված ներդրումը՝ 72 միլիոն դրամ, նվիրաբերել է գործարար, թիվ 40 ընտրատարածքից ԱԺ նախկին  պատգամավոր Միքայել Վարդանյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ կաշառքով Նախագահ ընտրելուց,՝ ի՞նչ էիք մտածում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031