«Մինչեւ այսօր էլ հայտարարված էր, որ ընդդիմություն չէ, այլընտրանք է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Հարցին՝ մինչ այսօր մտավախություններ չկայի՞ն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, Գալուստ Սահակյանն ասաց. «Դե, եթե դառնար՝ կդառնար: Բայց ինքը վերահաստատեց, որ ընդամենն այլընտրանք է»: Հարցին՝ ՀՀԿ-ին դա ոգեւորո՞ւմ է, ասաց. «Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարեւորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն»:
«Առավոտ» օրաթերթ