Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները «երիտասարդանում» են

Մայիս 15,2013 14:08
sirt

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված:

Այսօր սիրտ-անոթային հիվանդությունները մեր երկրում մնում են բարձր հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառ` կազմելով ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսը: Այսօր առողջապահության ազգային ինստիտուտում  տեղի ունեցած սրտաբանների`«Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 9-րդ վեհաժողովի ժամանակ փաստեցին մասնագետները: Հայաստանում սիրտ-անոթային  հիվանդությունները «երիտասարդանում» են եւ այդ հիվանդության բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների  քանակն էլ աճում: Ինչպես համաժողովում նշվեց, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված:
Եռօրյա համաժողովում տեղացի բժիշկների համար կներկայացվեն այլազգի բժիշկների` այս բնագավառում կատարած հետազոտություններ եւ դրանց արդյունքները, որոնք գիտելիք կհաղորդեն հայաստանցի բժիշկներին:

Ինչպես մասնագետներն են նկատում՝ «հանրային առողջությունը հասարակության կարեւորագույն բաղկացուցիչներից է», ուստի առողջ հասարակություն ունենալու համար առողջապահական խնդիրները լուծելիս համակարգված մոտեցում է անհրաժեշտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031