Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ ազատ, անկախ Հայաստանը ընտանիքները դաստիարակվում էին սովետական ձեւով». Մարատ Զաքարյան

Մայիս 15,2013 13:55

Այսօր «Ելակետ» ակումբում հոգեթերապեւտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն անդրադարձավ մայիսի 15-ին նշվող ընտանիքի միջազգային օրվան: Խոսելով ընտանիքի մասին, նա շեշտեց, որ չենք կարող անտեսել կոնֆլիկտները. «Չկան ընտանիքներ, որտեղ խնդիրներ չլինեն, բայց այն ընտանիքները, որտեղ շատ են երեխաները, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ կոնֆլիկտներն անհամեմատ քիչ են, գուցե դա պայմանավորված է միմյանց հետ քիչ շփվելով եւ երեխաների հոգսերով ավելի շատ զբաղված լինելով:  Ընտանեկան կոնֆլիկտ է առաջանում հիմնականում դավաճանությունից, որոնք մեզ պես տաքարյուն ազգերի մոտ  հասնում է ամուսնալուծության, քանի որ այն չի ներվում, երկրորդ տեղում կախվածությունն է խմիչքից, թմրադեղերից, մեծ պատճառ է նաեւ ամուսինների հոգեբանական առաձնահատկությունները եւ այլն»:

Զաքարյանը գտնում է, որ հայ ընտանիքի մոդելը մեզ մոտ փոփոխության է ենթարկվել, սակայն ծնող-երեխա փոխհարաբերություններում հարգանքը պայմանավորված է երեխայի ստացած դաստիարակությամբ ու ասել, թե հարգանքը պակասել է` սխալ կլինի:

«Մինչ ազատ, անկախ Հայաստանը` ընտանիքները դաստիարակվում էին սովետական ձեւով, այժմ նոր բաներ կան, չնայած պատերազմը շատ բաներ հասկացրեց ժողովրդին, բայց  դաստիարակության հիմնական ուղղությունը գնաց դեպի ազգային, իսկ շատ դեպքերում` դեպի կոնֆլիկտային իրավիճակների»,- այս կարծիքին է Զաքարյանը: Նա նաեւ հավելեց, թե ամեն մի հարց իր պատասխանն ունի, իսկ կոնֆլիկտային իրավիճակներում պետք է գտնել դրանց լուծումները, եւ որ ամենակարեւորն է, պետք է լինեն զիջումներ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031