2013 թ. մայիսի 14-ին գործարկվեց «Ասք» հայերեն աուդիոգրքերի պաշտոնական կայքը: Այս նախաձեռնության շնորհիվ համադրվում են հնագույն արժեքները և նորագույն տեխնոլոգիական լուծումները:
Հայերեն աուդիոգրքերը արևելահայերեն և արևմտահայերեն են, մշակվում են աուդիոուղեցույցներ և ձայնագիր դասընթացներ, ինչպես նաև մատուցվում են աուդիոձայնագրությունների ծառայություններ:
«Ասք» հայերեն աուդիոգրքերի համահիմնադիրներն են Մարիամ Դիլբանդյանը և Արտակ Բեգլարյանը: Հայերեն աուդիոգրքերն ընթերցում են Գարեգին Էվոյանը, Գևորգ սարկավագ Ալավերդյանը, Մարիամ Դիլբանդյանը և այլք:
Գաղափարի մեկնարկին ու կայացմանն աջակցել են Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, «Armenia StartUp Cup» մրցույթում երկրորդ մրցանակը, “ՖՈՐՏԵ” հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպությունը:
Կարդացեք նաև
Հայ դասականների աուդիոգրքերի մեծ մասն անվճար են և բաց հանրության համար` Մ. Խորենացի, Ալ. Շիրվանզադե, Նար-Դոս, Ա. Բակունց, Հ. Մաթևոսյան, Վ. Սարոյան, Ղ. Աղայան, անվճար են նաև որոշ հեքիաթներ:
Մյուս գործերը տեղադրված են կայքում և հասանելի են այն օգտագործողներին, ովքեր օնլայն համակարգով վճարում են տվյալ ստեղծագործության կամ հատվածի համար: Որպես հավելյալ ծառայություն` աուդիոգրքերի հետ տրամադրվում է նաև տվյալ գործի էլեկտրոնային` PDF ֆորմատով տարբերակը:
Կույրերի համար բոլոր աուդիոգրքերն անվճար են:
Անահիտ Էվոյան