Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության երախտավորը

Մայիս 15,2013 13:30

Լրացավ ՀՀ դատախազության երախտավոր, դատախազության համակարգում 10-նյակ տարիների փորձ ունեցող Թեմուր Լեշոյի Բրոյանի ծննդյան 90- ամյակը։ Նա 1949թ. հունվարից ընդունվել է ՀՀ դատախազության համակարգ, որտեղ աշխատել է շուրջ 45 տարի։ Եղել է 3 տարբեր շրջանների դատախազ։ Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական, ավագ խորհրդական, դատախազության քննչական եւ քրեական դատական հսկողության վարչությունների պետ։ 25 տարի եղել է ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Թեմուր Բրոյանի 90-ամյակին հղված ուղերձում նշված է. «Ավելի քան չորսուկես տասնամյակ աշխատելով դատախազության մարմիններում, շրջանի դատախազից հասնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության պետի պաշտոնին եւ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամ, դրսեւորել է որպես հմուտ ու սկզբունքային դատախազ, հարուստ գիտելիքներ ունեցող իրավաբան, լավ ընկեր ու բարեկամ, հմայիչ մարդ ու ազնիվ քաղաքացի»։

Հավելենք, որ նա բազմափորձ, վաստակաշատ, պրոֆեսիոնալ իրավաբան է՝ հարուստ գիտելիքներով, աշխատանքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, օրենքը հարգելու սկզբունքով, դատաիրավական համակարգում առանձնահատուկ տեղ զբաղեցնող, աշխատանքային փորձն ու գիտելիքները երիտասարդ սերունդներին անտրտունջ փոխանցող անհատականություն, համակարգի աշխատանքների կազմակերպման վարպետ, հայ եւ քուրդ ժողովրդի արժանավոր զավակ։

Մենք՝ վետերաններս, տպավորվել ենք հատկապես Թեմուր Բրոյանի անաչառությամբ, սկզբունքայնությամբ, բանիմացությամբ եւ իր մարդկային արժանիքներով։ Հատկանշական է նաեւ այն, որ նա տարիներ շարունակ զբաղեցնելով դատախազության հանգուցային օղակներում ղեկավար պաշտոններ, երբեք ազգայնամոլությամբ չի տառապել։ Բարեխիղճ եւ ազնիվ ծառայության համար Թ. Բրոյանը արժանացել է գերատեսչական եւ կառավարական մեկ տասնյակից ավելի պարգեւների։ 1972թ. արժանացել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչման։ Անցնելով կենսաթոշակի, ակտիվորեն մասնակցել է ՀՀ դատախազության եւ վետերանների կողմից կազմակերպած միջոցառումներին եւ հանդիպումներին։ Նա հեղինակ է 2 գրքերի՝ «Լուսաբաց», «Ալագյազ», որոնց մեջ արտահայտված են հեղինակի կյանքի ընթացքում տեղի ունեցած դեպքերը, իրադարձությունները եւ հետաքրքրաշարժ դրվագները։ Հայ ու եզդի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների, իր գերդաստանի եւ սիրելի գյուղի մասին: Միանալով բոլոր շնորհավորանքներին, ցանկանում ենք երջանիկ ու առողջ երկար կյանք, ինչպես ապրել է 90 տարի։ Կյանքն ակնթարթ է, բայց մարդն այն հավերժացնում է իր գործով։

ՀՀ դատախազության վետերանների խորհուրդ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031