Մայիսի 14-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցում տնակ է այրվում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1958 թ. ծնված Գոհար Պ.-ի տնակի խոհանոցում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նշանակվել է փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գոհար Պ.-ի ամուսինը` 1959 թ. ծնված Սամվել Հ.-ն, տնակի վարագույրը դիտավությամբ էլեկտրական ջեռուցիչի վրա գցելով` հրկիզել է խոհանոցը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն