Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը հեգնեց իր ընդդիմախոսներին. Կրեմլի մատն է խառը կամ մասոնների ձեռքը

Մայիս 15,2013 12:45

Անդրադառնալով Հայաստանում միջազգային կրթական ծրագրերի իրականացմանը՝ այլ ձեւակերպմամբ, օտարալեզու դպրոցների բացմանը, այսօր ՄԱԱ-ում կայացած ասուլիսում Արմեն Աշոտյանն ասաց, որ դրանք ոչ մի վտանգ էլ չեն ներկայացնում, եւ զուր էին կանխատեսումները, թե «դրանում Կրեմլի մատն է խառը կամ մասսոնների ոտքը»:

Նա նաեւ հայտարարեց, որ իր ընդդիմախոսներն ընդամենը հակառուսական տրամադրություններ են տարածում, ապա հեգնեց, թե «Քվանտ» վարժարանում կազմակերպվում է անգլերենով ուսուցում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրով, սակայն մինչ հիմա ոչ մի ընդդիմախոսի մտքով չի անցել մի կարգին պիկետ կազմակերպել դրա դեմ:

Հիշեցնենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը մեկնաբանելով մայիսի 2-ին Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրի` ՀՀ կառավարության հավանություն տալու լուրը, Aravot.am-ին ասել էր . «Հրաման ունեին բացել ռուսական դպրոցներ: Հրամանն էլ եղել էր Ռուսաստանից, իրենք էլ հլու-հնազանդ կատարեցին»:
Նախարար Աշոտյանն այսօր նշեց, որ բացի ռուսական վարժարանից, նախատեսված է բացել նաեւ Ֆրանսիական վարժարան, մի համաձայնագիր էլ չինական կողմի հետ է ստորագրվել, եւ առաջիկայում կբացվի միջազգային չափանիշներին համապատասխան չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: «Մենք տարածք են առաջարկել, որը չինական կողմին դուր է եկել»,-հայտնեց Արմեն Աշոտյանը՝ հավաստիացնելով, դե այդ կրթօջախը կլինի կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր համարություններով օժտված հաստատություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031