Մայիսի 14-ին, ժամը 09.50-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 9 հասցեի դիմաց իրար են բախվել «Իսուզու», «Ֆիատ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Իսուզու»-ի վարորդը, «Օպել»-ի վարորդը, ուղևորը և «Ֆիատ»-ի վարորդը` 1972 թ. ծնված Ռոբերտ Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ռ. Աբրահամյանը գիտակցության չգալով՝ ժամը 12.45-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն