Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԻՆ փորձագետ. «Մենք հո ազգի թշնամին չենք»

Մայիս 15,2013 12:32

Տվյալ պահին Հայաստանում գրանցված է 126 ատրակցիոն, որից 83-ը՝ Երեւանում. Մայրաքաղաքում շահագործելու համար դրական եզրակացություն է ստացել 9-ը ատրակցիոն, ընդ որում 53-ը ատրակցիոն ներկայումս փորձաքննութան ընթացքում են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա վստահեցմամբ, բոլոր ատրակցիոնները տարին մեկ փորձաքննության են ենթարկվում, եւ չնայած Հաղթանակի զբոսայգում կան ատրակցիոններ, որոնք դեռեւս դրական եզրակացություն չեն ստացել, սակայն, ինչպես ասաց գլխավոր փորձագետը, դրանք սպառնալիք չեն ներկայացնում, տեխնածին վտանգ չունեն, ապա թույլատրվում է շահագործումը, «Դե օբյեկտ է, պիտի աշխատի, մենք վտանգավոր ատրակցիոններին դրական եզրակացություն չենք տա, հո ազգի թշնամին չենք»:

Գլխավոր փորձագետը նաեւ վստահեցրեց, որ մեր երկրում շահագործվող վերելակները, եթե անգամ որեւէ խնդիր են ունեցել,ապա երբեւէ ճոպանի կտրվելու դեպք չի եղել.«Պաշտոնապես հայտարարում եմ՝ այն տարեթվից Հայաստաի Հանրապետությունում, երբ տեղադրվել են վերելակներ, չի եղել դեպք, երբ վերելակի ճոպանը կտրվի, բա- ցառ-ված է, միանշանակ հայտարարում եմ բոլորին: Իսկ եթե պարզվի, որ փորձագետի սխալն է եղել, վթարի պատճառը, փորձագետն ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության է ենթարկվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031