Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այն ազգն ենք, որ պետք չունենք հատուկ ընտանիքի միջազգային օր նշանակել». ազգագրագետ

Մայիս 15,2013 12:24

«Հայ հասարակությունում կան խնդիրներ, որոնք առնչվում են գլոբալիզացիային: Հիմնականում հայ ընտանիքներում իդեալական մոդելին փորձում են հավատարիմ մնալ, այսինքն՝ մի ընտանիքի տակ ապրելով ծնողները, երեխաները, թոռները…»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Ազգագրագետը գտնում է, որ ընտանիքի նկատմամբ ավանդական մոտեցումները պետք է անպայման պահպանել. «Մենք այն ազգն ենք, որ պետք չունենք հատուկ ընտանիքի միջազգային օր նշանակել: Միջանձնային հարաբերությունները հայ ընտանիքներում ավելի ջերմ են, քան այլ հասարակություններում է, բայց դա մեզ չպետք է հանգստացնի եւ մենք պետք է օրինակելի դարձնենք մեր ավանդական մոտեցումները»:

Պողոսյանը գտնում է, որ մենք պետք է զգուշանանք նմանակելուց, քանի որ այն լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ` պետք է հնարավորինս պահպանել ավանդականը, մասնավորապես մեծին հարգելու, ավագության սկզբունքը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031