Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Մենք բացառիկ կառավարություն էինք (Տեսանյութ)

Մայիս 15,2013 12:08

Այսօր ՄԱԱ-ում խոսելով կրթության մատչելիությունից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե այն լուծված է հատկապես միջնակարգ կրթության մակարդակում: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության ոլորտին, ապա նրա ասելով. «Փարոս» ծրագրում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար կառավարությունը առաջարկում է 50-100 % փոխհատուցում…Ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից»:

Ինչ վերաբերում է կրթության արդյունավետությանը, ապա Արմեն Աշոտյանի ձեւակերպմամբ, պետք է նախեւառաջ մտածելակերպ փոխվի, որպեսզի ծնողը չպայմանավորվի դպրոցի տնօրենի հետ, որ իր երեխան բացակայի դասերից, ուսանողը պատրաստ չլինի կաշառքով քննություն ստանալ կամ գործատուն չվերցնի ծանոթին, բարեկամին, հարեւանին, այլ ընտրի լավ մասնագետին:

Նախարարը կարծում է, որ կրթության ոլորտում պետք ներդրումներ արվեն հենց գործատուների կողմից, մինչդեռ աշխատաշուկան դեռեւս չի կարողանում թելադրել, թե ինչ է անհրաժեշտ իրեն կամ չի ուզում ներգրավված լինել իբրեւ պատվիրատու կողմ:

Նա տեղեկացրեց, որ վաղվանից ստուգումներ են սկսվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում, որի նպատակը բուհ փակելը չէ, սակայն ինչ-ինչ անհամապատասխանությունների դեպքում, որեւէ բուհ դրանից ապահովագրված չի լինի: Ի դեպ, եթե նախկինում գործում էր 70 ոչ պետական բուհ, այժմ դրանց թիվը հասել է 35-ի

Ուսման վարձերի ավելացման մասին էլ նախարարը նշեց, թե ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձերից. «Եվ եթե մենք իսկապես ուզում ենք, որ դասախոսների աշխատավարձը եւ կրթության որակը բարձրանա, ուրեմն պետք է ուսման վարձերն էլ բարձրանան»:

Արմեն Աշոտյանը նաեւ հայտարարեց. «Մենք այն բացառիկ կառավարությունն էինք, որ անգամ ճգնաժամի պայմաններում չկրճատեց կրթության ոլորտի բյուջեն, ի տարբերություն ավելի բարեկեցիկ երկրների՝ Նիդերլանդներ, Իտալիա, Գերմանիա, Հունաստան»:

 Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031