Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական էլիտայի միասնությունն ու «Բուրժուազիայի համեստ հմայքը»

Մայիս 15,2013 11:37

Երեկվա օրը ներքաղաքական իրադարձությունների, փաստերի առումով կարելի է վստահաբար նշանակալի համարել: Մեկ տարվա ընթացքում երեք ընտրությունների ավարտը կարծես ամփոփվեց Աբովյանում, որտեղ իշխանական վերնախավը իր միասնությունն ու համերաշխությունը ցուցադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Գագիկ Ծառուկյանն էլ խոստովանեց այն, ինչ գրեթե երկու տարի գիտեին շատերը, ոմանք արտահայտվում էին, եւ դա ընդդիմության շարքերում պառակտումների, անվստահության կործանարար մթնոլորտ էր շարունակաբար ստեղծում, իսկ ոմանք էլ հակառակն էին համոզում, որ Ծառուկյանը ընդդիմություն դառնալու ճանապարհին հաստատուն քայլերով առաջ է ընթանում:

Ինչու՞ Ծառուկյանը չասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող երեք ընտրություններից առաջ, այլ գերադասեց խոսել այդ մասին միայն ընտրություններից հետո՝ սա է թերեւս ամենաուշագրավ հարցը: Գուցե այդպես էր անհրաժեշտ, որպեսզի տեւական ժամանակ ընդդմիադիր ընտրազանգվածի ուշադրությունն ու հետաքրքրությունը ԲՀԿ-ի ուղղությա՞մբ կենտրոնանար, այլ ոչ թե օրինակ՝ ՀԱԿ-ի կամ «Ժառանգության»…

Ի դեպ, Ծառուկյանը լիովին անկեղծ է, երբ հայտարարում է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, որովհետեւ՝ «ԲՀԿ-ն կողմնակից է նրան, ինչն օգուտ եւ ձեռնտու է ժողովրդին»: Գ. Ծառուկյանը, իսկապես, այդպես էլ ընկալում է՝ ընդդիմություն լինելով ժողովրդին օգուտ չես տա, եւ հետեւաբար «բուրժուազիան»՝ իր «համեստ հմայքով», չէր կարող ծառայել այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձգտումները բավարարելու, ավելին՝ իշխանությունը «կազմաքանդելու» փորձերի համար:

Ինչեւէ, երեկ հստակեցվեց հայաստանյան քաղաքական դաշտը (ում համար դեռեւս այն այնքան էլ հստակ չէր թվում): Պարզ երեւաց, որ ՀՀԿ ու ԲՀԿ-ն որեւէ անլուծելի խնդիր չեն կարող ունենալ, հստակ երեւաց նաեւ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան համերաշխությունը՝ նույն տարածքում, բարձր տրամադրությամբ միմյանց կողք-կողքի գտնվելով:

Երեկ նույն տարածքում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ էին նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավորները: Սրանից չարժե գուցե մեծ ողբերգություն սարքել, սակայն մեկ բան պետք է այնուամենայնիվ փաստել. 2008թ. փետրվարյան նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների բացահայտման հարցում պահանջատեր/պատասխանատու թեման նույնպես երեկ, կարծես, ավազի հատիկների պես հոսեց, գնաց Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողության ընթացքում…

Հետեւաբար, եթե մնացին անպատասխան հարցեր՝ դրանք կրկին ընդդիմության դաշտում են, գիտակցված, թե չգիտակցված արված քայլերի պատճառները հասկանալու անհրաժեշտությունը մնաց ընդդիմադիր դաշտում, եւ այստեղ է, որ պետք է վերլուծեն՝ ինչու՞, ինչպե՞ս եւ որ ամենակարեւորն է՝ ինչի՞ գնով…

Բայց ցավալիորեն պետք է արձանագրել նաեւ, որ նշյալ հարցերի պատասխանները ընդդիմության ներկայացուցիչների կողմից ակնկալելը ոչ միայն օրակարգային չէ, այլեւ նույնիսկ արդեն հետաքրքիր թեմա չէ: Այս առումով, նույնպես, երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցածը դրեց իր վերջակետը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ Խոսնակ says:

    ՀԱԿ-ը ընդիմադիր կուսակցությունից, եթե երբեւէ եղել է այդպիսին, վաղուց վեր է ածվել ԲՀԿ կցորդի ու որեւէ հենարան կամ ակնկալիքներ չունի հասարակ մարդկանցից:

    Լեւոն Զուրաբյանի ու իր նմանների տխրահռչակ «նպատակն արդարացնում է միջոցները» ճիզվիտական կարգախոսն ի վերջո վեր է ածվում «աննպատակ միջոցներ» կարգախոսի:

  2. Artur says:

    Это все политические Игры. Все они в одной Команде. И Левон и Серж и Роберт. Просто народ наш наивно верит и потом из за этих игр расстраивается и тихо сидит на время . Они просто контролируют ситуацию , чтобы народ не бунтовал. Но пусть они знают , что в один день все самостоятельно встанут, и конец им обеспечен будет.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031