Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին չի կարելի մեղադրել վերջին շրջանի իր դիրքորոշումը փոխելու մեջ

Մայիս 15,2013 11:33

Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցները, սակայն, մեծագույն հրճվանքով ու օպերատիվությամբ մեկ մարդու պես իրենց զետեղեցին Ծառուկյանի հայտարարության՝ իրենց ձեռնտու առաջին մասը՝ որեւէ կերպ չանդրադառնալով Հանրապետականի հետ կոալիցիա չկազմելու մասին նրա հայտարարությանը։ Այս ամենը ներկայացվեց իբրեւ աշխարհացունց մի բացահայտում-հայտարարություն, որից հետո սոցցանցերում միանգամից ակտիվացան տարատեսակ խմբակների ներկայացուցիչները՝ «բա որ ասում էինք՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ», «բա որ ասում էինք՝ Տեր-Պետրոսյանը սխալվում էր» տրամաբանության մեջ։

Նախ, ոչ մի ցնցող բացահայտում իրականում տեղի չի ունեցել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, փաստորեն, ընդամենը որոշել է շարունակել նախկինում որդեգրած իր մարտավարությունր, այն է՝ ֆորմալ առումով Ազգային ժողովում չֆիքսել կուսակցության ընդդիմություն լինելը եւ հանդես գալ որպես «իշխանության այլընտրանք», որքան էլ այն խոցելի է դարձնում կուսակցությունը։ ԲՀԿ-ում հավանաբար հաշվարկել են, որ պաշտոնապես ընդդիմություն հռչակվելու դեպքում կասակցությունն ավելի մեծ վնասներ կարող է կրել, ինչի պատճառով էլ որոշել են մերժել Վարդան Օսկանյանի առաջարկը։ Եվ, հավանաբար, չեն սխալվել։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի լայնածավալ հարձակման կենթարկվեր այդ կուսակցությունը ռեժիմի կողմից՝ պաշտոնապես ընդդիմություն հռչակվելու պարագային։ Այս առումով ԲՀԿ-ին կարելի է մեղադրել միայն ոչ բավարար քաջության, բայց ոչ՝ վերջին շրջանի իր դիրքորոշումը փոխելու մեջ։

Երկրորդ՝ ԲՀԿ-ն որերորդ անգամ փաստեց, որ չի պատրաստվում կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, այլ կերպ ասած՝ կրկին դառնալ ավազակապետական բուրգի մի մասը։

Հայրենի արտադրության գեբելսները այս ամենը ներկայացնելով բացարձակ այլ լույսի ներքո ու սոցցանցերն ու իրենց քարոզչամիջոցները ողողելով դարակազմիկ վերլուծություններով՝ նույն խնդիրն են լուծում. վարկաբեկել Կոնգրեսը եւ «սխալ հանել» դրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ այդպիսով վարկաբեկելով իրենց գոյությանը սպառնացող բուրժուադեմոկրատական հեղափոխության ողջ կոնցեպցիան, վարկաբեկել ու փչացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հանրության գիտակցության մեջ այն ամրագրելով իբրեւ հանցավոր ռեժիմի մի մաս ու այդպիսով ուժեղացնելով Կոնգրեսի ու ԲՀԿ-ի դեմ վերջին շրջանում վայրահաչող կեղծ ընդդիմադիրների դիրքերը։ Գեբելսյան քարոզչական այս հերթական տրյուկը, սակայն, դեռ չկայացած՝ պայթում է։

Արթուր ՄԻՆԱՍՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031