Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին, տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, որը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱԻՆ