Մայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.42-ին հրշեջ-մեքենան ուսումնավարժության մեկնելիս ենթարկվել է վթարի, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում, «Իսուզու» մակնիշի 339 VV 01 հրշեջ-ավտոմեքենան բախվել է 1972 թ. ծնված Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի 03 LS 096 պ/հ ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է 1984 թ. ծնված Մ. Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 PU 631 պ/հ ավտոմեքենային:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Տարիել Քիշմիրյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
«Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։ Տուժածը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները Ռ. Աբրահամյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Տ. Քիշմիրյանինը՝ միջին ծանրության:
Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:
Ժամը 14.00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Ջաղացպանյանից տեղեկություն է ստացվել, որ Ռ. Աբրահամյանը մահացել է:
ԱԻՆ