Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքի գործով վճիռը բեկանվեց. գործը կրկին կքննվի

Մայիս 15,2013 11:21

Այսօր` մայիսի 15-ին, Թուրքիայի վճռաբեկ դատարանը «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի գործով անակնկալ վճիռ է կայացրել:  Ըստ թուրքական Huriyet-ի` վճռաբեկը բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը վճիռը և գործը հետ ուղարկել նույն դատարան, ինչը նշանակում է, որ գործը կրկին կքննվի: Վճռաբեկ դատարանի վճռի համաձայն` Դինքի սպանության հետևում կանգնած է հանցավոր խմբավորում, ինչը հերքել էր գործը քննող դատարանը: Միաժամանակ` ըստ վճռաբեկ դատարանի` Դինքի սպանության հետևում կանգնած չէ ահաբեկչական խմբավորում:

Վճռաբեկը գործը սկսել է քննել ապրիլի 17-ից: Վճռից առաջ Դինքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինն ասել էր, որ իրենք դատարանից պահանջում են չեղյալ հայտարարել ինչպես դատարանի այն վճիռը, թե սպանության հետևում հանցավոր խմբավորում չկա, այնպես էլ փոխել արդարացված Էրհան Թունջելի գործը:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը 2012թ. հունվարի 17-ին Դինքի գործով ցմահ ազատազրկման էր դատապարտել սպանության կազմակերպիչ Յասին Հայալին, իսկ մարդասպան Օգյուն Սամասթին դատապարտել 22 տարվա ազատազրկման: Դատարանի վճռի համաձայն` «Ակօս» թերթի հիմնադրի սպանության  հետևում որևէ հանցավոր խմբավորում կանգնած չէ, թեև հաճախ է շոշափվում «Էրգենեկոն» գաղտնի ահաբեկչական կառույցի անունը:

Նշենք, որ Թուրքիայի վճռաբեկ դատարանը պահանջել էր գլխավոր դատախազությունից վերանայել վճիռը:

«Օրակարգ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031