Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանի խղճին ոչինչ ծանրացած չէ

Մայիս 15,2013 11:01

Հատված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրույցից:

– Պարոն Մուկուչյան, այնուամենայնիվ, ի՞նչ եք զգում, գիտակցելով, որ ձեզ համարում են ընտրությունները կեղծող, կամ՝ ՀՀԿի ընտրակեղծիքները թաքցնող։

– Նախ պետք է հասկանալ, որ գործում է եռաստիճան ընտրական համակարգ՝ ԿԸՀ, ԸԸՀ-ներ եւ ՏԸՀ-ներ։ Նախընտրական շրջանում մենք շատ եզակի թվով դիմումներ ենք ունենում։ Նախընտրական ամբողջ ժամանակահատվածում դիմումներ ներկայացվում են ԿԸՀ-ին։ Բայց հիմնական խնդիրները, որ առաջանում են, բնական է, լինում է քվեարկության օրը։ Քվեարկության օրը ամբողջ գործընթացը կազմակերպում են ՏԸՀ-ները, որտեղ նշանակումներ են կատարվում ԱԺ-ում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից։ Էդ նշանակումները ինքնանպատակ բնույթ չունեն։ Եթե սահմանված են պարտականություններ ՏԸՀ–ների համար, դա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամը պետք է զգա սեփական պատասխանատվությունը։ Քվեարկությունը տեղի է ունենում հենց տեղամասերում։ ԿԸՀ-ին մեղադրում են, որ կեղծեց եւ այլն։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Այսինքն, մեղադրանքն ուղղեն ՏԸՀների նախագահների՞ն։

– Պետք է լիարժեք ընկալել ընտրական համակարգը։

Այնուամենայնիվ, երեւի չցանկացաք անկեղծանալ, թե ինչ եք զգում, իմանալով, թե ձեզ ինչի մեջ են մեղադրում։

– Ես համարում եմ, որ էդ բոլորը անձանց սուբյեկտիվ ընկալումներն ու մոտեցումներն են։

Ձեր խղճին ոչինչ ծանրացած չէ՞:

– Իհարկե՝ ոչ։«»

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ani says:

    Պարոն Մուկուչյանը իր մատուցած ծառայությունների համար այնքան ճոխ է վարձատրվել, որ դա թույլ չի տալիս զգալ որևէ ծանրություն չեղած խղճի վրա: Իր նախորդին էլ էին շատ առատաձեռն վարձահատույց լինում իր պատվիրատուները, տարավ հետը? Դուք էլ չեք վայելելու պարոն Մուկուչյան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031