Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին անվանել էր ընդդիմություն

Մայիս 15,2013 10:39

Երեկ Գագիկ Ծառուկյանի թեթեւ ձեռքով ավարտվեց Հայաստանի ներքաղաքական կյանքի կարեւորագույն փուլերից մեկը։ ԲՀԿ-ից ընդդիմություն սարքելու փայլուն սցենարը, որի հեռահար նպատակը 2008 թվականի Մարտի 1–ի էջը վերջնականապես փակելն էր, տապալվեց։ Գագիկ Ծառուկյանը, որին վերագրված էր յուրահատուկ կամրջի դեր Մարտի 1-ին բարիկադների տարբեր կողմերում գտնվողների միջեւ, հրապարակայնորեն հրաժարվեց իր ուսերին դրված այդ պարտականությունից։

Մասնավորապես, երեկ Աբովյանում իր ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացման արարողության ժամանակ պատասխանելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ ոչ՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ։

Ահա այսպես։ Ինչու՞ սա տեղի ունեցավ, արդյոք նրա նյարդերը պարզապես տեղի տվեցին, թե բարիկադի կողմերից մեկը պարզապես գործը ավարտված համարեց, դժվար է ասել։ Սակայն այն, որ նման զարգացումը առնվազն անակնկալ էր մյուս կողմի համար, կասկածից վեր է։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ի մասին քաղաքական հայտարարություն արվեց, որը 180 աստիճանով հակասում է Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը։

Ստորեւ ներկայացվում են խնդրո առարկա երկու հայտարարությունները.

(…) իշխանություններն ավելի լավ են հասկանում այս պարզ ճշմարտությունը, քան քաղաքական ուժերից շատերը։ Դրա վկայությունն է այն, որ վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին՝ գրեթե ամեն օր ոստիկանության եւ քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ակտիվիստների նկատմամբ»։

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,

Ազատության հրապարակ

Ապրիլի 30

հատված ելույթից

 

«Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դաոնալ։ Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել։ ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին։ Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար։ Երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան եւ հինգ-վեցը պետք չեն: Ես քաղաքականություն չեմ մտել քծնելու, այլ ժողովրդի համար աշխատելու համար»։

ԳԱԳԻԿ ԾԱՌՈԻԿՅԱՆ

ք. Աբովյան,

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Մայիսի 14

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031