Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյանըˋ Ծառուկյանի մատաղի մասին․ «Ամոթ բոլորիս, որ մեր ժողովուրդն այդ օրի է հասել»

Մայիս 14,2013 23:05

Գեղանկարիչ Հաղթանակ (Հաղթո) Շահումյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման առիթով գցված սեղանների վրա հարձակված մարդկանց պահվածքը, ասաց, թե ինքը չի եղել այնտեղ, բայց ենթադրում է, որ ճոխ սեղաններ են բացված եղել, որովհետեւ ժողովուրդը գյուղերից, տարբեր տեղերից ավտոբուսներով տեղափոխվել է Աբովյան ու վաղուց այդպիսի սեղաններ չի տեսել:

«Ճիշտ է դա շահարկելու բան չէ, քանի որ մարդկանց ինքնասիրությանը կկպնեմ: Ես լսեցի իմ ընկերներից, որ մարդիկ բավականին ագրեսիվ հարձակվել են սեղաններին, բայց դա մեզ վայել բան չի, ցավալի է, հայի հետ կապ չունի: Ընդհանրապես մեր այսօրվա իրականությունը ոչ հայի հետ կապ ունի, ոչ էլ՝ իրականության: Ես իմ մանկությունը Երեւանի կենտրոնում եմ անցկացրել եւ անգամ պատերազմից հետո մեր փողոցում աղքատ, մուրացիկ մարդիկ չկային, կային հացի կամ շաքարի կարիք ունեցողներ, բայց ոչ մուրացիկներ, մարդիկ արժանապատիվ էին, իսկ մուրալն ամոթ էր, մեկը մյուսին օգնելով ապրում էր: Իսկ այսօր համատարած մուրացիկություն է մեր երկրում, որը հեչ կապ չունի մեր ժողովրդի հետ: Եվ պատմությունից էլ ես չգիտեմ, որ մեզ մոտ ստրկատիրական բաներ էլ եղած լինեն, այսինքն այնպես, ինչպես, որ այսօր մոտենում ենք դրան: Ցավում եմ այս ամենի համար, նկատում եմ այդ ամենը, ամոթ բոլորիս, որ մեր ժողովուրդն այսօր այդ օրի է հասել», նշեց գեղանկարիչը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Spartak says:

    Համաձայն եմ՝ մեր ժողովրդին անհարիր երևույթ է, բայց ինձ ավելի շատ զայրացնում են այն լրագրողները, ովքեր նկարել ու գցել են համացանցում:Իմա~ստը, այ միջակ լրագրող:Մեր ժո-ղովրդի այս վիճակը քեզ հրճվանք է պատճառե՞լ, որ այդ ցինիկ հրճվանքդ ուզում ես համա-ցանցում կիսել:Միայն թշնամի լրագրողը կարող է նման բան անել: Ամո՛թ…

  2. Կարո Մելիքյան says:

    Միևնույն է՝ իրականությունից չէս փախչի.

  3. Armen Sarkissian says:

    “Հարիր” է կամ “հարիր” չէ հայ մարդուն: Այս արտահայտությունները շատ են հայտնվում մեր ԶԼՄ-ներում: Ինձ դա հիշեցնում է`”հարիր” է, կամ “հարիր” չէ կոմունիստին եվ
    սովետեկան մարդուն արտահայտութունը: Ստալինի ժամանակ ճշմարտությունը ասողին “վրագ նարոդա”(ժողովրդի թշնամի) պիտակն էին կպցնում, գնդակահարում, կամ
    լավագույն դեպքում ուղարկում Սիբիր: Բրեժնեվի ժամանակ անվանում էին զրպարտիչ(դիսսիդենտ) և ուղարկում հոգեբուժարան, կամ ել լավագույն դեպքում վտարում
    երկրից: Ինչու ենք կարծում թե մենք բոլորից լավն ենք? Ինչ չափանիշներով ենք ղեկավարվում? Նայենք մեր պատմությանը: Մենք, որպես ազգ ունեցել էնք հաջողություններ, հաղթանակներ: Բայց ինչ, մենք չենք ունեցել անհաջողություններ ու պարտություններ? Չենք ունեցել մեր ազգի դավաճաններ? Ինչու ենք մենք սիրում այդքան գովել և մեծարել մեզ? Նայենք մեր այսորվա վիճակին: Ինչ է չկան հայ մարդասպաններ, բռնաբարողներ, գողեր ու ավազակներ, ղաբեբաներ ու անբարոյականներ? Չկան հայ կոռումպացված չինովնիկներ ու ստախոս ու թալանչի կառավարություն? Չկան հինգ հազար դրամով իրենց ձայնը վաճառող հայ ընտրողներ? Ինչ ե, ասենք սա հարիր չէ մեզ, չտեսնելու տանք ու ձեռքներս ծալած հեռու քաշվենք? Թե ասենք սրանք հայ չեն? Եթե սիֆիլիսով կամ, Աստված չարասցե, որևե հային “անհարիր” ուրիշ հիվանդությունով տառապող մարդ գա հայ բժշկի մոտ, ինչ է, հայ բժիշկը պիտի ասի “յես քեզ չեմ բուժում, որովհետև դա հային ոչ հարիր հիվանդություն է”? Ինչ է մենք`հայերս մարդ չենք, մարդ արարածին հատուկ բոլոր արժանիքներով ու արատներով? Մեր հերոսներով ու անտիհերոսներով? Ինչ, է մենք մի ուրիշ, բոլորովին նոր “կենսաբանական” տեսակ ենք? Յեկեք ջայլամի նման գլուխներս չթաքցնենք, այլ համարձակ բացահայտենք մեր արատներն ու սխալները և պայքարենք դրանց դեմ, միայն ազնվությունը և համարձակությունը մեզ կարող է ոգնել:
    Ինչ վերաբերում է նրան, թե ադրբեջանցին կամ թուրքը, տեսնելով նման նկարները կուրախանա կամ կերջանկանա, յես երկու բան ունեմ ասելու`նախ ԶԼՄ-ները կարդացող-
    ների 98-99% տոկոսը այնուամենայնիվ հայեր են, և երկրորդ, յես որպես հայ ԹՔԱԾ ունեմ նմանների կարծիքի վրա:

  4. Եվա ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Սպարտակ նյութում տեղադրված տեսանյութը 1in.am կայքինն է, սակայն դա չի նշանակում, որ պետք է որակումներ տաք տեսանյութի հեղինակին: Պաշտպանելով գործընկերոջս պետք է նշեմ, որ լրագրողին հրճվանք չի պատճառում ոչ այս, ոչ էլ այլ ցավալի տեսարաններ, որը հանձնվում է հասարակության դատին:

  5. Armine G says:

    Ճշմարտությունը թաքցնել չի լինի և չի կարելի: Ժողովուրդը սոված է: Իսկ դա վերացնելու համար պետք է վերացնել դրա պատճառները: Պատճառները արդեն բոլորիս հայտնի են, միայն թե վերացնելու ձևերը դեռ չենք գտել: Ժողովու’րդ, մեզ էս Օրվան հասցնողներին պետք է դատենք ու արտաքսենք մեր երկրից: Միայն այդ բռնակալներից, հենց այս մատաղատերերից ազատվելով կկշտանանք ու «հարիր» ձևով կապրենք: Եկեք համախմբվենք ու պայքարենք մեր ներքին թշնամու, մեր կեղծ բարերարների դեմ, հանուն մեր հանապազօրյա հացի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031