Aravot.am-ի հարցին՝ ինչու՞ որոշեցիք սատարել բողոքի ակցիայով հանդես եկած ազատամարտիկներին, դուք միակ մտավորականն եք, որ կանգնեց նրանց կողքին, ի պատասխան ճանաչված արձակագիր Լեւոն Խեչոյանը ասաց. «Ես իմ պարտքն եմ համարում սատարել թույլերին, լինել նրանց հետ, պաշտպանել նրանց, իսկ թե ինչու ուրիշ մտավորականն էլ այդպես չեն վարվումˋչգիտեմ: Այս հարցում իմ առաջինն լինելն ինձ որեւէ առավելություն չի տալիս, ես չեմ ուզում առանձնանալ, պարզապես խղճի հարց է, չէ՞ որ այդ տղաների ոտքերի տակ դղրդում էր ամբողջ Ադրբեջանը, չէ՞ որ այդ տղաները արյուն տվեցին մեր հայրենիքի համար ու մեկ էլˋ զոհվածների հիշատակն է, որ ստիպում է այսօր նրանց կողքին լինել: Թե ինչպես կհանգուցալուծվի այս հարցը, չգիտեմ, բայց կարծում եմ կառավարությունը պետք է խիղճ ուենա, խղճով մոտենա, չէ որ այդ տղաներն իրենց ամենաթանկ բանն են տվել մեզ…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ