Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ես ԲՀԿ-ի տեղը տեսնում եմ տնտեսական-քաղաքական դաշտում, մի օր խոսելու եմ»

Մայիս 14,2013 21:48

ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարություն էր արել, որ միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր ՀՀՇ նոր կուսակցություն ստեղծելու հայտարարությունից հետո Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե այդ հայտարարությունն այլեւս ուժի մեջ չէ՞: Պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ես հայտարարություն եմ արել, որ ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը եւ պատրաստ եմ աջակցել: Հիմա էլ գտնում եմ, որ Րաֆֆին մեծ աշխատանք է արել թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ ընտրություններից հետո: Եվ այսօր հասարակությունն է փոխվել՝ շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի: Մեր կուսակցության համար այսօր ավելի հեշտ կլինի աշխատել քաղաքական դաշտում՝ շնորհիվ այն տաբուի ջարդմանը, որն իրականացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հատկապես Երեւանից դուրս՝ շրջաններում»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող դառնալ՝ Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց, որ ինքը 2-3 տարի առաջ էր ասել այդ մասին. «Ես հայտարարեցի, որ ԲՀԿ-ն եւ Ծառուկյան Գագիկը չեն կարող լինել ընդդիմադիր ոչ թե համապատասխան արժանիքներ չունենալու պատճառով, այլ Հայաստանում մարդիկ խոցելի են եւ հատկապես հարուստ մարդիկ: Ընդ որում, այդ հայտարարության համար ես մեծ պրոբլեմ եմ ունեցել այն ժամանակ ՀՀՇ-ում: Շատ մեծ պրոբլեմ: ՀՀՇ-ից հայտարարություն եղավ մամուլում, որ Հովհաննես Իգիթյանը իր անձնական կարծիքն է արտահայտում: Այն ժամանակ իրենք ասում էին՝ բանակցություններ, ես պարզ ասեցի՝ գործարք, իսկ ես ՀԱԿ-ԲՀԿ գործարքներին դեմ եմ: Այսօր, փաստորեն, Գագիկ Ծառուկյանն ասաց այն, ինչ բոլորը գիտեին: Ես չեմ կարծում, որ սրանով որեւէ մեկը, այդ թվում նաեւ Լեւոն –Տեր Պետրոսյանը պիտի ասեն, որ սխալվել եմ: Սխալը սկզբից կար: Կուսակցություն ն իր գործունեությունն առաջին հերթին պիտի ուղղի հասարակությանը, ցույց տա, թե ինչքանով է ինքը ճիշտ եւ սխալ: Նայեք այդ գործարքից, նկատի ունեմ ՀԱԿ-ԲՀԿ գաղտնի բանակցություններից կորցրել է ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ ԲՀԿ-ն: Բայց ԲՀԿ-ն լռելով այս 2-3 տարին, չմեկնաբանելով այն՝ ավելի քիչ կորցրեց եւ այսօր վերականգնում է: Ճիշտն ասած, ես ԲՀԿ-ի տեղը տեսնում եմ տնտեսական-քաղաքական դաշտում: Այսօր չէ, բայց մի օր խոսելու եմ, երբ որ մենք ձեւավորենք առանձին կուսակցություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031