Ռուսական Սանսարա խումբը «Սեւան» անունով երգ է թողարկել: Գրում է «Լենտա.ռու» լրատվականը:
Խմբի անդամ Ալեքսանդր Գագարինը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է Օդեսայում, որտեղ նրանք ծանոթացել են հայ գովազդային գործակալների հետ, որոնք իրեն հետագայում խորհուրդ էին տվել, որքան հնարավոր է շուտ «տանիքի վրա արագիլ տեսնել», «հյուրընկալվել Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան» եւ «Աստծուն գտնել հոգու մեջ», ինչի հետեւանքով նա սեպտեմբերին հայտնվել էր Հայաստանում:
«Չծրագրված կարճատեւ արձակուրդի ընթացքում հայտնվեց «Սեւան»-ը», -պատմում է Գագարինը, – «Կարծում եմ ամեն մեկն ունի իր Սեւանը եւ այն տարբեր է կախված տարիքից»:
Կարդացեք նաև
Գագարինը ասում է, որ երգի վրա երկար ժամանակ են աշխատել եւ հատուկ «շնորհակալություն» է հայտնում սինգլի նկարի հեղինակ Վլադ Դերեւյաննիխին: Նկարում մետաղադրամի վրա պատկերված է Սեւանի թերակղզին, վրան գրված է՝ «САНСАРА «СЕВАН»» եւ «ՍԵՎԱՆԸ ՄԻՇՏ ՔՈՆԸ ԿՄՆԱ, ՀԵՆՑ ՔՈՆԸ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ