Գագիկ Ծառուկյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մոտեցան եկեղեցու բակում բացված սեղաններին, վերջինս օրհնեց այն, որից հետո Ծառուկյանը հյուրերի հետ մեկ գավաթ գինի խմեց ու հեռացավ:
Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները:
Մանրամասները՝ այստեղ:
Ոնց որ սովից փախած լինեն: Սա էլ՝ ,,Դեպի ապահով Հայաստանը,, Կործանվող հին եկեղեցիների
փոխարեն,՝ կառուցեք նորերը,՝ կենացների ու շալլախոյի համար:
Չգիտեմ,որքանով է ճիշտ նման ինֆորմացիա հրապարակելը,առավել ևս տեսագրելն ու տարածելը:Կան խայտառակություններ,որ հրապարակման ենթակա չեն,դրանք պետք է մնան ,,տանը,,:Իսկ այդ կադրերը, ազգային խայտառակության դրվագներ են, և դժվար թե լրագրողական էթիկայի տեսանկյունից դրանք արդարացված լինեն:Այդ կադրերը հրապարակողը մի քիչ էլ պետք է մտածեր ազգային արժանապատվության մասին:
Լրիվ համաձայն եմ Ձեզ հետ…
Մյուս կողմից էլ ցավով պետք է խոստովանենք,որ 20-25 տարվա ընթացքում մեր հպարտ,արժանապատիվ ու քարից հաց քամող ժողովդին մի խումբ բաշիբոզուկներ վերածեցին ճորտի ու կիսասոված ամբոխի…Եկեղեցի սարքելով ու ,,Ապահով Հայաստան,,բարբաճելով չէ որ պետք է ,,բարգավաճ,,-ացնել ու ամայացնել Երկիրը:
Բարձրյալը ամեն ինչ նկատում է ու յուրաքանչյուրին գնահատելու է իր արած ու չարած գործերին համապատասխան…
Հարգելի՝ dyadyur ըստ Ձեր մեկնաբանության, կարելի է հասկանալ, որ եթե իրականությունը դաժան է
և անմարդկային, ապա այն պետք է թաքցնել հանուն ազգային արժանապատվության: Թաքցնելը՝ չի՞
նշանակում՝ ստել, առանց այն էլ ապրում ենք՝ ստի, կեղծի, կաշառքի հասարակությունում:
Որևէ մեկ այլ երկրի չի մտահոգում մեր ազգային արժանապատվությունը, իսկ մեզանից էլ,՝ քչերին:
Եկեք մեզ չխաբենք, որ թաքցնելով ուրիշի աչքին լավ երևանք: Գլուխներս ինչքան խորը թաքցնենք
ավազում, այնկան բացահայտ կարտահայտվի մեր՝ դատարկությունը:
Հարգելի Maxim խոսքը ոչ թե ուրիշների աչքին լավ երևալու մասին է ( ուրիշների հերն էլ անիծած,նրանց աչքում նոր չենք վարկաբեկվելու) , այլ վերքի վրա ավելորդ անգամ աղ ցանելու մասին է:Ավելի քան համոզված եմ,որ եթե հանկարծ, հանգամանքների բերումով, որևէ այլազգի (դրսում թե ներսում,կապ չունի) վատ արտահայտվի մեր բանդիտ ղեկավարներից որևէ մեկի հասցեին,ցանկացած հայի կողմից արժանի հակահարված կստանա, քանի որ այդ դեպքում ազգային արժանապատվության հարցն է առաջ մղվում ( և դա բնական է):Համոզված եմ,որ սա այն դեպքը չէր,որ պետք էր կայքերում շեփորահարվեր և շատ ու շատ ընթերցողների դներ նման շոկային վիճակի մեջ:Սա իմ անձնական կարծիքն է,որը կարելի է նաև վիճարկել: