Դաշնակահար, երգահան Արմեն Դոնելյանը, միջազգային ջազի վետերանը, որի ստեղծագործությունները ներառում են հայկական հնչյուններ, մայիսի 17-ին իր տրիոյի հետ համերգ կտա Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեվըն քաղաքում: Գրում է «Սի թի նաու» պարբերականը:
Դոնելյանը, փոքր հասակից ապրելով Նյու Յորքում, իրենց տան հավաքների ժամանակ եւ իր հոր հավաքածուի շնորհիվ միշտ լսել է հայկական, թուրքական, հունական եւ մերձարեւելյան երաժշտություն: Նրա հայրը ֆիզիկոս էր ու աշխատել է Մանհեթենի նախագծի վրա, այդ նախագծով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծվեց առաջին ատոմային ռումբը:
Դոնելյանը մի քանի անգամ համերգ է ունեցել Հայաստանում, իսկ 2002թ. դասավանդել է Երեւանի պետական կոնսերվատորիայում:
1975թ. Դոնելյանը նվագել է աֆրոկուբացի պերկուսիոնիստ Մոնգո Սանտամարիայի խմբում, այնուհետեւ ստեղծել է իր խմբերը ու նվագել է Սոնի Ռոլինսի, Չեթ Բեյքերի, Բիլի Հարփերի, Պակուիտո դ՛Ռիվերայի, Թոմաս Չափինի եւ այլոց հետ:
Կարդացեք նաև
Համերգին Դոնելյանը կկատարի Սայաթ-Նովայի ստեղծագործություններից՝ բասիստ Դեվյվիդ Քլարքի ու թմբկահար Ջորջ Շուլլերի ուղեկցությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ