Այսօր «Երեւան» հյուրանոցում մի քանի լրագրողներով պատահաբար հանդիպեցինք Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նրանից հետաքրքրվեցինք, թե հիմա ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, նա վստահեցրեց, որ ոչ մի լարված իրավիճակ չկա. «Հիմա քաղաքն ենք վերականգնում, փոսալցումներ ենք կատարում, ասֆալտապատում ենք, հրապարակն ենք նորից այնպիսի գեղեցիկ տեսքի բերում, որպեսզի կարողանանք մշակութային մայրաքաղաքի օրը հավուր պատշաճի դիմավորենք մեր հյուրերին: Այսինքն՝ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորենք»:
Aravot.am-ը ճշտեց, թե ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ Գյումրիում կրիմինալը գլուխ բարձրացնում՝ նա պատասխանեց, որ բոլոր քաղաքներում էլ լինում է այդպես. «Ճիշտն ասած հիմա դեպք է, եղել է: Ընդհակառակը, դուք ասեք, որ այդպիսի դեպքեր, լարվածություն չստեղծվի»:
Թե ինչու է Վլադիմիր Գասպարյանը ժամանակ առ ժամանակ գալիս, խորհրդակցություններ անցկացնում՝ ըստ Սամվել Բալասանյանի, երեւի ինչ-որ խնդիր այնուամենայնիվ կա, որ գալիս է. «Մեկնաբանություն տալիս է, մամուլի ասուլիսներ տալիս է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե թիկնապահներ չունի՞ պարոն Բալասանյանը: Նա զարմացավ. «Ե՞ս: Ես հիմա որ դուրս գամ, մի հատ մեքենայով եմ, մի վարորդով»: Մեր հարցին՝ չե՞ք վախենում այդ կրիմինալ քաղաքում առանց թիկնապահների շրջել՝ նա պատասխանեց. «Ինչի՞ց, ոչ, ես երբեք չեմ վախեցել, ես հպարտ քայլել եմ, ասել եմ, որ էդ իմ քաղաքն է, եւ պատահական չէ, որ ինձ բարձր ձայներով ընտրեցին քաղաքապետ: Վերականգնելու եմ, լավ քաղաք ենք ունենալու, գալու եք տեսնելու եք եւ հպարտանալու եք, որ Հայաստանում ունենք այդպիսի պատմական քաղաք»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետը մեծ զորախմբով էր շրջում՝ Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Դե իրեն հարցրեք, ես որեւէ բան չունեմ վախենալու: Բերեք ուրիշի զորախմբերի, իրենց հետ շրջող մարդկանց մասին չխոսենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամոթ է, էս մարդը խաբում է, դուք էլ հավատում եք? բա ում թիկնապահները ծեծեցիին մեկ այլ այն թիկնապահին՝Արթուրին, ով գնացել էր աշխատավարձ ուզելու իրենից, ում երևանցի թիկնապահներն էին, որ գարեջրի գործարանում կռիվ սարքեցին ու մարդ սպանեցին ու հիմա այլ մարդիկ՝2 եղբայրներ բանտում են,:Ում թիկնապահն էր, որ իր վրա վերցրեց Զդանովական գյուղում Ս.Բ.- կողմից վրաերթի ենթարկված կնոջ մահը ? ու հիմա բանտում է:Ոչ միայն ինքը, այլև իր տղա է շրջում թիկնապահներով
Ով ասավ չունի, լավ էլ ունի, ու էդ բոլորին ղեկավարում է Գարիկ անունով մի ինքնագոհ անշհնորք տղա: Քաղաքպետարան մտի տես չունի: Լավ էլ սուտխոսան է: