Սյունիքի մարզի Գորայք գյուղի դպրոցի վերանորոգման ժամանակ շինարարները հողի տակից խաչքար են գտել: Աշխատանքի ժամանակ տրակտորիստը մի իր է գտել, որը անուշադրության չի մատնվել: Լվանալուց հետո պարզ է դարձել, որ խաչքար է: Գորայքցիների մի մասի կարծիքով այն հայկական ծագում ունի, շատերի կարծիքով այն ռուսական ծագում ունի: Ըստ շինարարներից մեկի՝ խաչքարի վրա պատկերված խաչը ռուսների խաչին է նման: Երկու տարբերակն էլ հնարավոր է, քանի որ նախկին ճահճուտի վրա կառուցված Գորայք գյուղում երկար ժամանակ բնակություն են հաստատել մոլականները: Սակայն խաչքարի ծագման մասին հստակ տեղեկություններ կտան մասնագետները:
Գորայք գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսել են 2012 թվականի սեպտեմբերից:
Աննա Աղաջանյան (mynews.am)