Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնին սպանելու մեջ մեղադրվող կինը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

Մայիս 14,2013 19:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեք տարվա ազատազրկման է դատապարտել իր նորածին երեխային սպանած վանաձորցի Ն. Ժ-ին:

Դատարանը,  սակայն,   որոշում է կայացրել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կնոջ  խնամքին են երեք անչափահաս երեխաները, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում:

Համաձայն դատավճռի՝ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կարող է առավել ծանր նյութական կացության մեջ դնել նրա երեք անչափահաս երեխաներին:

Ն. Ժ.-ի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով` նրա վարքի վերահսկողությունը հանձնելով ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնին:

46-ամյա վանաձորցի կինը մեղադրվում էր իր նորածին երեխային սպանելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության` Ն.Ժ.-ն 2012 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 3-ի սահմաններում Վանաձոր քաղաքի իր տան խոհանոցում ծննդաբերել է իր համար անցանկալի իգական սեռի կենդանի, կենսունակ, հասուն երեխա, ապա հիշյալ փաստն իր հարազատներից թաքցնելու եւ նորածնին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նա իր ձեռքի տակ ունեցած վերնազգեստով փակել է նորածնի շնչառական ուղիները, շնչահեղձ արել, սպանել Է նրան եւ դիակը թաքցրել խոհանոցի բազմոցի հետնամասում, որից հետո հարազատների կանչով ժամանած շտապ օգնության աշխատակիցներին հայտնել է որ իր մոտ տեղի Է ունեցել հղիության ընդհատում, նրանց կողմից տեղափոխվել է Վանաձորի ծննդատուն։

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031