Aravot.am-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին խնդրեց մեկնաբանել այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող լինել: Մենք հետաքրքրվեցինք՝ դա Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ ոչ, թե՞ Դուք էլ եք կարծում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել:
Պարոն Բալասանյանը հայտարարությանը ծանոթ չէր. «Հայտարարվել է, որ այլընտրանք են, դրանից հետո չգիտեմ՝ պարոն Ծառուկյանը որտե՞ղ է հայտարարել: Ես ճիշտն ասած, հիմա մեկնաբանեմ պարոն Ծառուկյանի ասածնե՞րը, հա՞: Դե գիտեք ինչ կա, այլընտրանքը հիմա ճիշտն ասած էսպես է, ես որ ԱԺ-ում աշխատում էի ու որպես հանձնաժողովի նախագահ էի, ես հստակ իմ դիրքորոշումն էի ասում, բայց այսօր կուսակցության հետ կապված, որ այլընտրանք է, այդպես հայտարարվել է եւ հիմա ԱԺ-ում այսպես աշխատում են: Ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վատ»:
Մենք ճշտեցինք՝ բայց Դուք ԲՀԿ-ին ավելի շատ իշխանությա՞ն դաշտում եք տեսնում, թե՞ ընդդիմության՝ Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ այլընտրանքի դաշտում: Այսօր ոնց որ կուսակցության նախագահը հայտարարում է, ուրեմն՝ լավին լավ, վատին վատ ու այս փիլիսոփայությամբ մենք պետք է աշխատենք: Բայց մենք պետք է ժողովրդի կողքին կանգնենք, այն, ինչ որ ժողովրդի պահանջներն են, կարողանանք հստակ բարձրացնել ԱԺ-ում: Ես երբ որ դուրս եկա ԱԺ-ից եւ ընտրվեցի քաղաքապետ, ունեի նախաձեռնություններ՝ մոտ 7 հատ»:
Մեր հարցին՝ ասում եք՝ ժողովրդի կողքին ենք, իսկ երբ Գյումրիի ժողովուրդը, մարդիկ Ազատության հրապարակում էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ինչո՞ւ Դուք ժողովրդի կողքին չէիք՝ քաղաքապետը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, ես ասեցի՝ ես իմ դիրքորոշումներն ունեմ, ժողովուրդն իրենն ունի: Ով ուզում է՝ գնում է, ազատ է էդ ամեն ինչը: Ես էլի ժողովրդի կողքին եմ, կարո՞ղ է ժողովրդից հեռու եմ ես: Բայց քաղաքական տարբեր դիրքորոշումներ կան եւ այդ դիրքորոշումների հետ կապված պետք է հաշվի առնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղվեսաճառ: