Այսօր լրագրողները ՀՀՇ նոր կուսակցության վերաբացման հետ կապված հրավիրած ասուլիսում նախաձեռնող անդամներից հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանը տեղյա՞կ է, գիտի՞ այդ մասին: Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ ինտերնետի այս դարում, եթե ցանկություն ունենա կապ հաստատել՝ կկապվի իրենց հետ: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ Վանո Սիդաեղյանն ընդգրկվել է ՀԱԿ կուսակցության կազմում եւ որեւէ հայտարարություն չի արել, որ չի համաձայնում մնալ այդ կուսակցության կազմում. «Մենք կուսակցականների որս չենք անում»:
Արարատ Զուրաբյանի խոսքերով՝ «Վանո Սիրադեղյանը մեզ դեռեւս չի զանգում, ցավում ենք, որ մենք կապ չունենք Վանո Սիրադեղյանի հետ: Նա էլ ՀՀ քաղաքացի է, ու իր կարծիքը, տեսակետը ունի, եթե ցանկություն ունենա, կհայտնի»:
Արարատ Զուրաբյանը հորդորեց չմոռանալ, որ Վանո Սիրադեղյանը ունի տուն, ընտանիք, երեխա, ու բոլորի ցանկություն է, որ նա վերադառնա Հայաստան, իսկ թե որ կուսակցության կազմում կլինի, արժե հանգիստ թողնել մարդուն: Կգա օրը՝ կտեսնեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ