Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) այսօր հայտարարել է, թե հակահետախուզության մարմինները ձերբակելել են ամերիկացի լրտեսի, ով քողարկվել է իբրեւ Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական բաժնի երրորդ քարտուղար:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱԴԾ-ն հայտնել է, որ ձերբակալությունը կատարվել է անցած գիշեր` ռուսական հատուկ ծառայություններից մեկի աշխատակցի հավաքագրման փորձի ժամանակ, եւ որ ձերբակալվածը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության կադրային աշխատակից է Ռայան Քրիսթոֆեր Ֆոգլն է: Նրա մոտ, ըստ ԱԴԾ-ի, հայտնաբերվել են հատուկ տեխնիկական միջոցներ, գրավոր հրահանգներ հավաքագրվող ռուսաստանցիների համար, արտաքինը փոխելու միջոցներ եւ խոշոր գումար:
Ձերբակալվածը ԱԴԾ-ի ընդունարանում անհրաժեշտ ընթացակարգերից հետո փոխանցվել է ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներին:
Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ ՄըքՖոլը տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրվել է Ռուսաստանի արտգործնախարարություն:
Կարդացեք նաև
Արման Հովհաննիսյան
«Ազատություն» ռադիոկայան