Մայիսի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երևանի ավագանու անցած ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մասնավորապես շեշտել է իշխանությունների կողմից հայաստանյան ընտրական համակարգի ջախջախումը, ինչպես նաև պետական համակարգի տոտալիտար և կոռումպացված բնույթը, որպես Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման հիմնական խոչընդոտներ: Փոխդեսպանի խնդրանքով նա անդրադարձ է կատարել նաև Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավման հարցում Կոնգրեսի ունեցած մոտեցումներին:
Կոնգրեսի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել փոխդեսպան Դոնահյուին իր հետագա դիվանագիտական գործնեության մեջ:
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրես