Այսօր Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ասուլիս էին հրավիրել: Հիշեցնենք, որ նրանք հայտարարություն էին տարածել ՀՀՇ նոր կուսակցություն ձեւավորելու մասին: Հարցին՝ ովքե՞ր են լինելու կուսակցության մեջ, Նիկոլ Փաշինյանը լինելո՞ւ է՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Մի բան պետք է նշենք, այս հայտարարությունը նախաձեռնել ենք չորսով անենք, բայց բազմաթիվ մեր ընկերներ անմիջապես այս ասուլիսից հետո միանալու են այս հայտարարությանը: Շատ համախոհներ ունենք, մի ստվար հատված արդեն իսկ միանալու է մեր այս հայտարարությանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին եւ այլոց, շատ խորը հարգանք տածելով՝ կարծում եմ մենք պետք է խոսենք եւ կհստակեցվի այս հայտարարությունից հետո»:
Ալեքսանդր Արզումանյանը խոսելով իր հարաբերությունների մասին «Ազատ դեմոկրատների» հետ՝ ասաց, որ 2010-ից հետո ՀՀՇ-ի հետ որոշակի տարաձայնություններ եղան կապված վարչության ձեւավորման հետ եւ մի քանի անդամներ որոշեցին դուրս գալ, քանի որ կար պահանջարկ ազատական թիմ ձեւավորելու, ստեղծեցին «Ազատ դեմոկրատները»: Այս պահին մենք որոշել ենք ներկայանալ: Ալեքսանդր Արզումանյանն արդեն մայիսի 2-ին դիմում է ներկայացրել՝ «Ազատ դեմոկրատներից» դուրս գալու մասին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Խաչատուր Քոքոբելյանն էլ միանա ձեզ՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ, եթե կիսում է կուսակցության գաղափարախոսությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև