Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Ատկատային կառավարությունը, որի ականջները երբ ուզեն՝ ոլորեն, շատ ձեռնտու է Սերժ Սարգսյանին»

Մայիս 14,2013 16:50

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով նորընտիր կառավարության կազմում գրեթե փոփոխություններ չկատարելու մասին, ասաց. «Խնդիրը դրված էր իշխանության վերարտադրմանը` ամեն գնով, բոլոր 3 ընտրությունների ժամանակ, եւ այդ ընտրությունների սեփական գնահատականը, որը հասարակության, ժողովրդի գնահատականից 180 աստիճանով տարբեր է, դա Սերժ Սարգսյանը տվեց, հիմա բացարձակապես ոչինչ չպիտի խանգարի, որպեսզի վերարտադրված իշխանությունը հասնի իր բաղձալի 2017-2018 թվականները: Կառավարությունը չպետք է խանգարի, ուրեմն այն կառավարությունը` նախաձեռնություններից զուրկ, ատկատային, երբ պետք է ականջները կարելի է ոլորել, երբ պետք է կարելի է պատասխանատվության ենթարկել, բայց ընդհանուր առմամբ կառավարության այդ տեսակը էս իշխանություններին շատ ձեռնտու է: Դրա համար էլ մեկ-երկու կոսմետիկ փոխատեղումներով, որը ինչպես իմ ընկերներից մեկն էր նշել` կարող է ի վերջո հասցնել էն բանին, որ կառավարության ներսում սկսեն դռները շփոթել, առաջ եթե էդ դռնից էր մտնում, հիմա արդեն պիտի սովորի ուրիշ դռնից մտնել»:

Գյումրեցի աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին էլ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու հետ կապված մեր զրուցակիցն ասաց. «Մամուլում շատ դիպուկ ասվեց, որից ավել ես չեմ էլ կարողանա ասել. մեր գործող նախագահը փչացնելու մեծագույն վարպետ է, հերթը արդեն Յուրի Վարդանյանին փչացնելուն է հասել, էն էլ համաձայնել է: Գոնե Հայաստանում սպորտը, որպես այդպիսին, բացարձակապես զարգանալու հնարավորություններ չունի: Հարևան երկրներին նայեք, աշխարհի առաջնություններին և օլիմպիական խաղերին նրանց մասնակցությանը նայեք և Հայաստանին նայեք: Մեզ մոտ մարդուն շահագործում են, կան 2-3 հոգի, որոնք լավ տվյալներ ունեն, շահագործում ենք մինչև վերջ: Բայց ամենակարևորը՝ իրենց օդանավակայանում դիմավորելն է, դափնեպսակներ գլխներին հագցնելը, հետո հրապարակում պտտվելը և մնացած ամեն ինչը, քաղաքական շահարկումներ`մենք երջանիկ ենք, որ էդքան լավ սպորտսմեններ ունենք, որովհետև էսպիսի առաջնորդներ ունենք: Սպորտը բացարձակապես համակարգային փոփոխության չի ենթարկվում: Տեսեք, թե մեզ մոտ ովքեր են ղեկավարում սպորտի տարբեր ֆեդերացիաներ, ու արդեն կարող եք ձեր սեփական հետևությունները անել: Սա ամենաանմեղ, էս երկրի վիճակի հետ կապ չունեցող, տնտեսության, սոցիալականի հետ կապ չունեցող ոլորտ է, և էդ փոփոխություն չէ, որ ժողովուրդը սպասում էր կառավարության կազմից, շատ լուրջ փոփոխություն էինք ակնկալում գլխավոր ոլորտներում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031