«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակել էր հարցազրույց «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մարատ Գրիգորյանի հետ, որի մայրը մեղադրվում է «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ
«Առավոտի» տեղեկություններով, Մարատ Գրիգորյանը դեռ 2011 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից՝ ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու համար:
Մի քանի ամիս կադրերի ռեզերվում մնալուց հետո Մարատ Գրիգորյանը իր վերադասի՝ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի հրամանով նշանակվել էր «Հրազդան» ՔԿՀ-ի պետի տեղակալ:
«Ժողովուրդ» օրաթերթ հարցազրույցում արդարադատության գնդապետն ասել է, «Նույնիսկ որպես քննիչ, որ այս ամենը չկապվի իմ ծառայության հետ, իմ սեփական դիմումի համաձայն խնդրել եմ, որ ազատեն իմ զբաղեցրած պաշտոնից՝ գրանցելով կադրերի ռեզերվում, մինչև տեսնեմ ինչ է լինելու»:
Կարդացեք նաև
«Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն այսօր «Առավոտին» հայտնեց, որ երեկ նրա դիմումը բավարարվել է:
Ի դեպ, մեր տեղեկություններով, արդարադատության գնդապետ Մարատ Գրիգորյանը գողական աշխարհում հայտնի Աշոտ Գրիգորյանի եղբայրն է: