Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընտրություններում կրակոցներ չեղան, հանձնաժողովի անդամներին չառեւանգեցին

Մայիս 14,2013 16:20

«Ընտրական գործընթացում մենք ունեցել ենք առաջընթաց, առաջընթաց այն տարիների համեմատ, երբ որ կրակում էին, մարդկանց առեւանգում ընտրատեղամասերից, նույնիսկ հանձնաժողովի անդամներին էին առեւանգում»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու ցուցակի անդամ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով` բայց իրականում արդյունավետության եւ օրինականության առումով առաջընթաց չկա:

«Ավագանին ավելի բարձր մարմին է, քան քաղաքապետը, ավագանին որոշում է կայացնում, իսկ քաղաքապետը դա կատարում է: Ես որեւէ մի անգամ չեմ տեսել, թե ավագանին ինչով է ներկայանում հասարակության առաջ: Եղել են կոնֆլիկտային դեպքեր մեր քաղաքում, օրինակ` Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի ոչնչացումները, մի քանի նման բաներ, ոչ մի անգամ չեմ տեսել ավագանու անդամների դիրքորոշումը»,-ասաց պարոն Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ, նախընտրական օրերին ճարտարապետական եւ կանաչ տարածքների նկատմամբ մի բիրտ կամպանիա սկսեց, որը մինչ օրս շարունակվում է, եւ որպես օրինակ, «Սպառողների միության» նախագահը նշեց Օպերայի եւ բալետի թատրոնի բակում ներկայումս սրճարանների տարածքների ընդլայնումը, Մերգելյան ինտիտուտի հարեւանությամբ սիզամարգում, նույնպես ներկայումս շինարարություն է ընթանում. «Ես չեմ ուզում անդրկուլիսյան վերլուծություններով զբաղվել` ով`ումից, ի՞նչ կերպ, ի՞նչ միջոցներով, ինչ ատկատներով, բայց դա երեւում է, ակնհայտ է: Ուրեմն եղել է ինչ որ խոստումներ` դու մեզ կօգնես ընտրությանը, մենք քեզ կօգնենք եւ  փողերի անօրինական շրջանառություն»:

Որպես «Սպառողների միության նախագահ» պարոն Պողոսյանը մայրաքաղաքի օրհասական խնդիրներից նշեց քաղաքաշինության ոլորտը եւ տրանսպորտը: Ըստ Արմեն Պողոսյանի, ներկայիս կետային կառուցապատումը. Այսինքն կետային բառը դա ռազմական է գործողություն է, որը  թշնամու դեմ է կիրառվում: Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա

քաղաքապետարանը խոստացել է մեծ ավտոբուսներ ներկրել, սակայն մինչեւ հիմա միջին տարողունակությամբ ավտոբուսներ են բերում, որը մայրաքաղաքի երթեւեկության համար չէ. «Կանաչ ատոբուսներն էլ ոնց որ ամֆիթատրոն մտնես, չես կարողանում անցնես, ավտուբուսում 2 հոգի կանգնած են լինում,  միջանցքով տեղաշարժվելն անհնար է դառնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031