Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տ. Տեր-Եսայանը` Լուկաշենկոյի եկեղեցու օծմանը գտնվելու առիթով. «Նախկինում բռնապետները եկեղեցի չէին գնում»

Մայիս 14,2013 15:30

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրան հաճախ «Եվրոպայի վերջին դիկտատոր» են կոչում: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում են Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:

Aravot.am-ի հետ զրույցում «Ֆորում իրավունքի կենտրոնի» նախագահ Տիգրան Տեր-Եսայանը մեզ հորդորեց Լուկաշենկոյից հետաքրքրվել` ե՞րբ է կամենում Բելառուսի ազատ խոսքի համար կալանավորված մարդկանց ազատել, բայց նաև հեգնանքով նշեց, թե եկեղեցուց դուրս գալուց հետո կհարցնեք:

Հետո էլ ասաց. «Նախկինում բռնապետներն ու միապետները ավելի թափանցիկ էին: Իրենք ասում էին իրենց քաղաքականության մասին, բայց եկեղեցի չէին գնում: Հիմա և՛ բռնապետ են, և՛ հավատքով, և՛ օրենքով, և՛ մարդու իրավունքների պաշտպան: Ամեն ինչ դրանից է գալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Տար աստված,որ մենք էլ, ունենայինք ,,Բատկո,,-ի նման գրագետ ու պատրաստված նախագահ ու թող նա մի քիչ էլ ,,բռնապետ,, լիներ,սակայն Բատկոյի նման՝ չգողանար ու նրա նման մտածեր իր ժողովրդի մասին: Բելառուսում բնակչության ճնշող մեծամասնությունը անկեղծորեն սիրում է նրան:Հետաքրքիր է,բռնապետ ասելով,ով ինչ է հասկանում?:Բռնապետ է նա,ով իր երկրում մի քանի քաղբանտարկյալներ ունի?,թե նա,ով պլանավորված կերպով արտագաղթ է խթանում,իսկ մնացածներին պահում է նվաստացուցիչ պայմաններում:Իսկ եվրոպացիների համար նա իհարկե բռնապետ է,այն էլ ինչպիսի,քանի որ երկիրն ինքնուրույն է ու անկախ և նրանց դուդուկի տակ չի պարում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031