«Արդյոք պե՞տք է մաեստրոյին ամեն անգամ անհանգստացնել»,- դերասան Սերգեյ Դանիելյանը, ով չի տեսել ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրմամբ «Անուշ» օպերայի նոր ներկայացումը , հենց այս հարցն է ուղղում ՀՀ նախագահին նամակով դիմած մի խումբ արվեստի գործիչներին:
Դերասանին ավելի շատ զարմացնում է այն փաստը, որ դերասաններն ու արվեստի գործիչները հենց դիմել են նախագահին:
«Չեմ կարծում, որ նախագահը ամեն հարցին պետք է խառնվի, դա կոմսոմոլի քարտուղարի մտածելակերպ է , որ արվեստագետներն իրենց հետ բերել են Խորհրդային Միությունից»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը:
«Նամակ գրելու ժամանակն արդեն անցել ա: Աշխարհում բոլոր նախագահները գալիս են Սունդուկյանի նման թատրոններ՝ քնելու: Քնում են, գնում են, վերջ: Ինչի՚ համար ամեն անգամ դիմել նախագահին»,- իր նախորդ հարցին պատասխան չգտնելով՝ շարունակեց դերասանը:
Կարդացեք նաև
Սերգեյ Դանիելյանի խոսքով, «Անուշ» օպերայի նոր բեմականցումը նորարարություն չի կարելի համարել, քանի որ աշխարհում նման դեպքեր շատ են լինում:
Ըստ դերասանի՝ յուրաքանչյուր արվեստի գործ կարելի է նորովի ներկայացնել՝ ազատելով այն ակադեմիական կարծրությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Սերժ Ավետիքյանի բեմադրմամբ տեղի ունեցավ «Անուշ» օպերայի նոր ներկայացման պրեմիերան, որից հետո մի խումբ մտավորականներ նամակով դիմեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրան կոչ անելով, որ միջամտի ու թույլ չտա Ս. Ավետիքյանի բեմադրմամբ «Անուշ» օեպրայի ցուցադրությունը Ֆրանսիայում: Նկատենք, որ նախագհին ուղղված նամակի տակ ստորագրել են 13 մտավորականներ:
Մանրամասները՝տեսանյութում
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Եթե մարդը չի հասկանում, որ նախագահը պատասխանատու է նաև մշակութային ժառանգության պահպանման համար, որը ազգային անվտանգության հիմքերից է` ուրեմն էդ մարդը ընդհանրապես իրավունք չունի արվեստի մասին խոսելու: Իսկ ավելի կարճ եթե ասեմ` Սերգեյ Դանիելյանը… Եթե շարունակեմ` գրածս չի հրապարակվի:
Աբսուրդի ժամանակներում ենք ապրում: Էդ ինչ նախագահ ունենք, ինչ ճաշակով, ինչ կրթությամբ, ինչ հեղինակությամբ, որ դիմում են այն էլ նման երեխայական առաջարկությամբ: Մեր “մտավորականներին” առաջարկենք դիմել Սիրուշոյի “Պռեգոմեշի”, Նժդեհի մասին պատմող “ֆիլմի”, Նազենի Հովհաննիսյանի դերսանուհի, Ավետ Բարսեղյանին պոետ, Հրաչ Քեշիշյանին ռեժիսոր, Լևոն Իգիթյանին ճարտարապետ համարողների ու այլ ու այլ շատ բաների համար: Սկսեք նամակներ գրել, իբր ուրիշ ոչ մի լուրջ խնդիր չկա հայոց մտավորականություն իրեն համարող խավի համար:
Մասամբ համաձայն եմ. բայց Ձեր նշած անձանցից ոչ ոք չի վերցրել ու ազգային հարստություն, մտածելակերպ, ազգի դիմագիծ հանդիսացող ամենակատարյալ գործը բռնաբարել: Եթե Դուք իմանայիք, թե ինչ է իրենից ներկայացնում իրական “Անուշ”-ը` Դուք էլ նամակ կգրեիք: Նամակ գրած արվեստագետներից յուրաքանչյուրի առչև ազգովի պիտի խոնարհվենք` իրենց թողած վաստակի համար, մեր ազգը աշխարհին լավագույնս ներկայացնելու համար: Նախագահը եթե չի օժանդակում հայ արվեստի զարգացմանը, ուրեմն` թող գոնե արգելի դրանց այլանդակումը: “Անուշ”-ը այն շքեղ գոհարն է, որը եթե հարյուր տարի անց էլ իսկական տարբերակով բեմադրվի` միևնույն է կհիացնի նույնիսկ այլազգիներին: Այսինքն` Ավետիքյանն օգտվել է այսօրվա հայ հանդիսատեսի գեղագիտական ճաշակ չունենալու հանգամանքից, իր անունը հայ արվեստի պատմության էջերում որպես նորարար գրանցելու համար: Նամակի տակ մակագրել են այնպիսի Մեծություններ, որոնց հասցեին ցանկացած բացասական արտահայտություն խոսում է հենց բացասական արտահայտվողի հայ մշակույթի հետ հեռավոր կապ անգամ չունենալու և իրական արժեքները չճանաչելու մասին: ՊՂԾՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ. ԱՄԵՆ ԳՆՈՎ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆ ԼԻՆԵՆՔ. ԱՄԵԵԵԵՆ ԳՆՈՈՈՈՎ…