«Առավոտ երիտասարդականը» շարունակում է նոր մտքեր «որսալ»: «Ես գիտեմ, որ…». նախադասության սկիզբը հուշում ենք մենք, շարունակում են երիտասարդները:
Նրանցից շատերը ցիտեցին Սոկրատեսի հայտնի խոսքը. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:
20-ամյա Մարիամը համոզված է. «Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ չկա»:
«Ես գիտեմ ֆիզիկա, ու ֆիզիկայից գիտեմ միայն, որ Նյուտոնն ունի երեք օրենք, -ծիծաղում է 19-ամյա Մանվելն ու ավելացնում, – մենակ առաջինը օրենքը գիտեմ» 🙂
Կարդացեք նաև
«Ես գիտեմ, որ ամեն ինչ այս կյանքում անցողիկ է, բարությունն ու ընկերասիրությունն է մնում», – ասաց 22-ամյա Սիրարփին:
25-ամյա Գայանեն էլ հիշեց հայտնի ու սիրված երգը. «Ես գիտեմ, երջանկությունը մեկ անգամ է այցելում, իսկ հետո երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում, ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում, այն հասցեն, որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում…»:
«Ես գիտեմ, որ ինչքան էլ իմանամ, միշտ էլ չիմացված բաներ են լինելու», – համոզված է 19-ամյա Լիանան
21-ամյա Սերոբն էլ շատ է սիրում իր մասնագիտությունը ու անգամ այս դեպքում չկարողացավ այդ մասին չհիշել. «Ես գիտեմ, որ պատմագիտությունը գիտություն է պատմական աղբյուրների, անցյալին վերաբերող փաստերի ու իրողությունների մասին, որոնցով հնարավոր է հավաստել պատմական գործընթացը…»: Սերոբը շարունակեց «դասը» պատմել այնքան մինչև ընդհատեցի 🙂
Տիգրանուհի Թասլակյան