Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. Բելառուսի նախագահն իր մասնակցությամբ 4-րդ երաշխավորն է բուրժուադեմոկրատական հեղափոխության

Մայիս 14,2013 14:52

«Վերջերս Լեւոն տեր-Պետրոսյանի կողմից հրապարակած բուրժուադեմոկրատական հեղափոխության բացահայտ առաջին քայլն է պարոն Ծառուկյանի կազմակերպած արարողությունը, որին մասնակցելու հրավերք են ստացել երեք նախագահները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը`անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու այսօր նախատեսված օծման արարողությանը մասնակցելու հրավերք ստացած երեք նախագահներին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ հաստատել էին իրենց մասնակցությունը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի լրատվական ծառայությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր:

Պարոն Մակեյանը հիշեցրեց, թե ինչպես էին Րաֆֆի Հովհաննիսյանին հեգնում, երբ վտանգավոր իրավիճակը փոխելու համար նա գնաց աղոթելու. «Ժողովրդական խոսք կա, իրենց աչքի գերանը չեն տեսնում, ուրիշի աչքի փուշն են տեսնում: Հայաստանում լավ զարգացում չի գնում: Նույն Բելառուսի նախագահն էլ իր մասնակցությամբ չորրորդ երաշխավորն է բուրժուադեմոկրատական հեղափոխության: Նա. լինելով սոցիալիստ, Հայաստանում նաեւ այդ սցենարում մասնակցություն է ունենում: Սա մի մեծ սցենար է, որը արդեն, ինչպես Գորբաչովն էր ասում ` процесс пошел. սկսվել է… այսօրվա արարողությունը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի` երեք նախագահների ապագա համագործակցության մոդելն է, որը անվանվեց բուրժուադեմոկրատական հեղափոխություն»:

Մեր հարցին, թե այսօրվա իրադարձությունը, որը համատեղել է ընդդիմադիր ու իշխանական դաշտը վկայում է այն մասին, որ ընդդիմությունն այլեւս չի՞ հալածվում իշխանությունների կողմից, պարոն Մակեյանն ասաց. «Ընդդիմություն ասվածը բազմաշերտ է: Ժամանակին ընդդիմություն է եղել Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը ու այսպիսի շարան եղել է: Այս պահին էլ այդ տեսակի ընդդիմությունից հեռու չենք: Ընդդիմության մասին խոսելիս պետք է հստակ ասել` ընդդիմության ո՞ր տեսակը:Այն տեսա՞կը, որ մշտապես ստվերային համագործակցել է իշխանության հե՞տ եւ վճռական պահերին բացահայտվո՞ւմ է այդ համագործակցությունը: Իսկ իրական ընդդիմությունը հիմա էլ նույն վիճակում է: Էլի քաղաքական հետապնդումները կան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031