«Երեւանի ավագանիում փոքրամասնությունը որակապես այլ լծակներ ունի, քան խորհրդարանում: Գործադիր իշխանության այս տեղական օղակում, որքան էլ որոշումները ընդունվեն մեծամասնությամբ, այնուհանդերձ, մեկ անձը կարող է հսկայական գործ անել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ՝ եթե Երեւանի ավագանու ԲՀԿ-ական խմբակցությունն էլ գործի այն դաշտում, որտեղ «Բարեւ Երեւանն» է, ապա ՀՀԿ-ն շատ տհաճ անակնկալներ կունենա Երեւանը կառավարելու ընթացքում:
«Առավոտ» օրաթերթ