Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականատերն իրավունք ունի պահանջելու

Մայիս 14,2013 14:22

Ամալյա Գալստյանին թույլ չեն տալիս սեփականաշնորհել 8 տարվա վարձակալած հանրակացարանային 2 սենյակը:

Ամալյա Գալստյանը 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանվել եւ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում՝ որպես ԼՂՀ-ի ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված քաղաքացի: 2005 թվականին Ամալյային հատկացվել է 2 սենյակ՝ Մոլդովական փողոցի 70/1 շենքի 627, 628: Այդ սենյակներում բնակվել է երեխաների՝ երեք տղայի եւ մեկ աղջկա հետ: Ութ տարի շարունակ պարտաճանաչ մարել է բոլոր կոմունալ վարձավճարները: 2008-2011թթ. համար կնքել է վարձակալության մասին պայմանագիր՝ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի համաձայնությամբ: Ամալյան երկար տարիներ բնակվելով հանրակացարանային այդ սենյակում՝ ցանկացել է սեփականաշնորհել սենյակները, որի համար դիմում է գրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանին: Մ. Մեժլումյանը մերժել է նրա դիմումը եւ Ամալյայի բնակության սենյակների գործի հարցը հայցով բարձրացրել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենը հայցադիմումի մեջ պահանջով շեշտել է, որ Ամալյայի վարձակալած սենյակները պետք է վերադարձվի կազմակերպության տնօրինությանը: Նա դա բացատրում է նրանով, որ Ամալյայի երեխաներն այժմ նրա հետ չեն ապրում, իսկ մեկ անձի համար հանրակացարանում տրամադրվում է 6 քառակուսի մետր սենյակ: «17.12.1985թ. թիվ 729 որոշման 5-րդ կետի համաձայն՝ սահմանված է, որ հանրակացարանների շենքերում մեկ բնակվողի համար բնակելի մակերեսի չափը սահմանված է 6 քառակուսի մետր»,- հայցապահանջում նշել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը: Հետաքրքիր է այն փաստը, որ Մ. Մեժլումյանը շեշտում է. «Սեփականատերն իրավունք ունի պահանջելու իր սեփականությունն ուրիշի ապօրինի տիրապետումից»: Ուշագրավ է, ապա ինպե՞ս է կնքվել պայմանագրեր Ամալյայի՝ հանրակացարանում ապրելու վերաբերյալ եւ բացի դա, Ամալյային սենյակները հատկացրել են թիվ 168 ուղեգրի հիման վրա, իսկ այդ ուղեգիրը հիմք է համարվում նրա օրինական բնակության համար: Ի դեպ, այդ ուղեգրի հետ կապված՝ Ամալյան, ունենալով այդ ուղեգիրը, կարողացել է ապրել հանրակացարանային 627, 628 սենյակներում եւ ժամկետի ավարտի մասին սահմանված ոչ մի հիմք չի եղել:

Մ. Մեժլումյանը հավաստիացնում է, որ Ամալյան վերջին ժամանակներում չի դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ սենյակների ժամկետները վերավավերացնելու համար: Ի դեպ, Ամալյայի մոտ կան փաստացի թղթեր, որոնք ապացուցում են, որ նա դիմել է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին, եւ վերջիններիս միջեւ 2008-2011թթ. կնքվել է պայմանագրեր՝ սենյակներում օրինական վարձակալությամբ բնակվելու մասին: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ամալյան այժմ ներկայանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատասխանող կողմ, քանի որ, ինչպես վերը նշեցինք, Ամալյայի վարձակալած սենյակների վերադարձման գործով՝ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան: Նախնական դատական նիստը կայացել է:

Դատական քննության օր է նշանակվել մայիսի 16-ը:

Այն, որ Ամալյան, բացի հանրակացարանային այդ երկու սենյակից (32 քառակուսի մետր բնակելի տարածք), այլ տեղ չունի ապրելու, փաստ է, սակայն հաշվի կառնի՞ դատարանը, որ նա տարիներ շարունակ եղել է օրինական բնակվող այդ սենյակներում, թե՞ ոչ եւ կբավարարի՞ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանի հայցը՝ Ամալյային հատկացված սենյակները տնօրինությանը վերադարձնելու մասին, թե՞ կմերժի, դա ակնհայտ կլինի դատական քննություններից հետո:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մուրադ says:

    Հարգելի Սերգեյ Հակոբյան բարի եղեք մի խախտեք Ձեր իսկ կողմից ընդունած էթիկայի վարքականոնները` Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է «Առավոտ» օրաթերթն աշխատում:
    Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական եւ էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետեւում են մեր թերթի լրագրողները.. . .
    – Դուք չեք ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն
    օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար;
    -Դուք չեք հանդիպել ինձ հետ . . . Ձեզ ով է՞ տվել իրավունք իմ անունից կատարել մեկնաբանություններ . . .
    -Տեղյակ ե՞ք արդյոք, որ Ամալյա Գալստյանի երկու սենյակների սեփականաշնորհման գործը իմ կողմից ընթացք է տրվել դեռևս 2011 թվին և . . .
    -Տեղյակ ե՞ք արդյոք, որ Ամալյա Գալստյանը ինքն է երկու անգամ դիմել դատարան և ստացել մերժում . . .
    -Լավ ուսումնասիրեք դատարան ներկայացված հայցադիմումի պահանջը . . . , ոչ թե սենյակների այլ սենյակի վերադարձի մասին . . .
    -Ամալյա Գալստյանին թույլ են տալիս սեփականաշնորհել 8 տարվա վարձակալած հանրակացարանային ոչ թե երկու այլ մեկ սենյակը և որ նա համարյա մեկ տարի է ինչ վարձավճար չի վճարում . . . :

    • Հարգելի պարոն Մուրադ, նկատեք, որ Ձեր հետ կապված մեջբերումն արված է ոչ թե Ձեզ հետ հանդիպումից, այլ` Ձեր հայցադիմումից և այդ մասին շեշտվել է. “Հանրակացարաններ” ՊՈԱԿ-ի տնօրենը ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՄԵՋ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ շեշտել է, որ Ամալյայի վարձակալած սենյակները պետք է վերադարձվի կազմակերպության տնօրինությանը: Նա դա բացատրում է նրանով, որ Ամալյայի երեխաներն այժմ նրա հետ չեն ապրում, իսկ մեկ անձի համար հանրակացարանում տրամադրվում է 6 քառակուսի մետր սենյակ: 17.12.1985թ. թիվ 729 որոշման 5-րդ կետի համաձայն՝ սահմանված է, որ հանրակացարանների շենքերում մեկ բնակվողի համար բնակելի մակերեսի չափը սահմանված է 6 քառակուսի մետր,- ՀԱՅՑԱՊԱՆՋՈՒՄ նշել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը: Ուստի այստեղ ոչ մի էթիկայի չարաշահում չկա:
      Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, որ “”Տեղյակ ե՞ք արդյոք, որ Ամալյա Գալստյանի երկու սենյակների սեփականաշնորհման գործը իմ կողմից ընթացք է տրվել դեռևս 2011 թվին և . . . “,-ապա պետք է շեշտեմ, եթե ընթացք եք տվել, ապա ինչու՞ է փաստացի նրա սենյակների սեփականաշնորհման գործը հիմա հայցով գտնվում է դատարանում:
      Ձեր այն հարցին, թե «Տեղյակ ե՞ք արդյոք, որ Ամալյա Գալստյանը ինքն է երկու անգամ դիմել դատարան և ստացել մերժում . . .»: Պետք է հավելեմ, որ Ամալյայի հայցը նույնիսկ վարույթի չի ընդունվել և գործը ետ է վերադարձվել:
      Ինչ վերաբերում է դատական քննություններին, ապա այդ մասին կհրապարակվի ամբողջական ընթացքով` դատական քննությունների լսման և ավարտից հետո:
      Հարգանքներով` լրագրող` Սերգեյ Հակոբյան

  2. Մուրադ says:

    Հարգելի Սերգեյ Հակոբյան, տնօրենը ես եմ . . . ուշադիր կարդացեք հայցադիմումի պահանջը . . .,
    կամ հանդիպեք ինձ հետ և Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի ճիշտ պատասխանները կունենաք . . .
    Հարգանքներով` “Հանրակացարաններ” ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.Մեժլումյան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031