Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի` Գյումրու կենտրոնում էլիտար շենքեր կառուցելու մտադրությունը առասպելի ժանրից է

Մայիս 14,2013 14:18

Դեռևս 5 տարի առաջ` նախքան  Գյումրու Մուշ 2 թաղամասում անօթևանների համար բազմաբնակարան շենքեր կառուցելը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին համոզում էր շենքերը կառուցել քաղաքի  կենտրոնում, որպեսզի  ավերակ քաղաքը տեսքի գա, և Գյումրին ի վերջո  քաղաքի նմանվի: Քաղաքապետի հորդորներին ի պատասխան,  վարչապետը կարճ կապեց` ասելով, թե Գյումրու կենտրոնը թող մնա էլիտար շենքերի համար: Ու հաջորդ քայլը եղավ Գյումրին չոլերի մեջ,  քաղաքից կտրված հեռավոր մի վայրում, գյուղերից մեկի ճանապարհին կառուցելը: Սա նաև պատճառ դարձավ, որ բնակարան  ստացած գյումրեցիները դժկամությամբ  տեղափոխվեն  կամ ընդհանրապես չգնան բնակության նորակառույց թաղամաս, իսկ  Գյումրու կենտրոնը վերածվեց  միաոճ , անճաշակ խանութների թագավորության:

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/92148608″ iframe=”true” /]
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ  մինչև վերջ  չհակաճառեցին վարչապետին, ինչքանո՞վ էր քաղաքաշինական տեսանկյունից տրամաբանված քաղաքը տանել-հասցնել Մուշ 2 թաղամաս  և մի՞թե գյումրեցիների մեջ կան այնպիսի փողատերեր,  որոնք կկարողանան էլիտար շենքեր  կառուցել կամ թեկուզև ուրիշների կառուցած էլիտար բնակարաններից տներ գնել: «Երկրաշարժից անմիջապես հետո հսկայական շինարարների բանակ լցվեց Գյումրի քաղաք, և որպեսզի էդքան  մարդ, ներուժը, կներեք, պարապ չմնային, ցանկացած տեղ , որտեղ տեղ կար,ասում էին` էստեղ փորեք, էստեղ փորեք, էստեղ փորեք..  Դրա համար էդ տխուր պատկերն է , որ փողոցի աջ կողմը կիսավարտ  շենք է, ձախ կողմը կիսավարտ շենք, ամեն ինչ անում  էին, որպեսզի բանվորը պարապ չմնար, ասում էին`փորեք, բետոն լցրեք, հետո մի բան կանենք: Իսկ էլիտար շենք կառուցելու հետ կապված ասեմ. եթե քաղաքին լավ ծանոթ եք, քաղաքապետարանին շատ մոտիկ` նախկին բաղնիքի դիմաց , եկեղեցու սոցիալ-կրթական կենտրոնի դիմաց մի շատ գեղեցիկ շենք են սարքել , շատ էլ լավ գործարար ընկերներ են, բայց չեն կարող ավարտել, քաղաքի կենտրոնում է, շատ գեղեցիկ է , բայց…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    2 զռ կաշառակերերի վրա հենվող Գյումրու քաղաքապետարանը ուր է տանելու Գյումրին?: Էդ նկարի կերպարներին ու դրանց տեսքերին նայեք, հատկապես էն մենտ Սլավիկի, ում սելին նստավ, նրա հորովելը կանչեց:Յախք

  2. կիմա says:

    համաձայն եմ քեզ հետ լ-թ,բայց դե սա գոնե մենթ է,այլ ոչ թե սոված թմրամոլ,կիսագրագետ կամ խելառ որոնցով նախկինում լցված էր քաղաքապետարանը:

  3. Քաղաքացի says:

    Չեմ հասկանում, թե ով է անընդհատ իր քոմենթների մեջ ինչ-որ անձանց ստվերներ փնտրում ու չի կարող գտնել, ամեն դեպքում ես քոմացած մարդը չեմ, տիկին Կիմա , եթե ինչ-որ մեկին ես ակնարկում, ուղղակի եղ էս երկրի քաղաքացին եմ ու ասել եմ ու ասում եմ , Սլավը մենտ է ու 500 դոլարով գործ բռնող , ով չգիտի քաղաքում:Ինչ մնում է կիմա անունով կնոջ քոմենթին, ուզում են ասել, որ ինքն էլ լավ գիտի, թե ովքեր են աշխատել քաղաքապետարանում նախկինում, գիտեն նաև բոլորը`համենայնդեպս, մարդկային, գրագետ ու կրթված անձինք, ովքեր ձեռք են մեկնել յուրաքանչյուր գյումրեցու, մի հատ հիմա էլ նայեք` կան մարդիկ, ովքեր ոնց որ վարժեցրած ավչարկաներ լինեն, իսկ բաժիններում բանից անտեղյակներ են, ոչ գործի սկիզբը գիտեն, ոչ վերջը, պատրաստ են լուսաբանողերից էլ զավակների ծնվելու կապակցությամբ քծնանքի նվերները վերցնել:Դե համեմատեք: Կամ նայեք քանի հոգի է մերժված ու վիրավորված դուրս գալիս քաղաքապետարանից կոպիտ ու ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի պատճաով ու պարզ կդառնա ամեն ինչ:Հա հասկացանաև, որ կիման անկեղծ սիրով սիրում է մենթերին:

  4. կիմա says:

    դու ևս մեկ անգամ ապացուցեցիր իմ կասկածները քո պահով և քո սերը խելագարների ու թմրամոլների նկատմամբ:

  5. ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ says:

    այ քաղաքացի ամոթ արա…..բացեիբաց ոստիկաններին բերանիցտ գալածը ասում ես?էլ մենթ,էլ ավչառկա…ու այն ամենից հետո ինչ անում են այդ միլիցեքը վարդանիկի համար?:մարդասպանները ազատ ֆռֆռում են քաղաքում դրա համար ես ավչառկա անվանում նրանց?:մոռացել ես նախկին բառդակ քաղաքապետարանտ,որտեղ կար մեկ սատանա ,իսկ մյուսները նրա ստրուկներն էին:ամոթ արեք…ուրիշի փողերով եկեղեցի կառուցողը..մոռացել եք ԱՄԵՆԱՓՐԿՉԻ հաշվեհամարները?,թե ինչպես քաղաքապետարանի հետ ամեն մի չնչին գործ ունեցողին պարտադրում էիք մուծումներ անել այդ հաշվեհամարներին??????????դա էր լավ վերաբերմունքը?թալանը…թե ոնց էր քաղաքապետարանի զակազները իրա լակոտին տրամադրում…ասֆալտը հերիք ե :պապական ունևոր վարդանիկը,հուսով եմ,կվերադառնա իր ակունքներին…Չանտ ու ներքնաշոր կվաճառի շուկայում….կամ բոլորին օգնելու համառ մեխ կամ պատառաքաղ կուլ կտա:

  6. Աննա says:

    Հարգելիս բառդակ քաղաքապետառանը հիմա է, մի խումբ անօրակ ու կաշառակերներ: Քաղաքպետարան ես մտնւմ ոնց որ գեստապո մտնես սև շորերով երիտասարդներ հարցակվում են վրատ: Իսկ Օհաննա անունով մի անդաստիրակ կին հարցակվում է իր պատուհանին մոտեցող ցանկացած մարդու վրա, ոչ մեկը չի տիրապետում իր աշխատանքին: Նաև այն որ քաղաքապետարանի անձնակազմի կեսից ավելին Երևանցի է այս քաղաքը իրենց համամար ընդհանռապես զերո է

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031