«Հայաստանի Սոցիալիստական շարժում»-ը կիսում է ձեր այն տեսակետը, որ այսօր ՀՀ-ում արժանվույնս չեն գնահատվում ազատամարտիկները, և նրանց մասին կազմած կարծիքները չեն արտացոլում իրականությունը:
Մենք գտնում ենք, որ դուք արժանի եք էլ ավելի վեհ գնահատականների, ինչը սակայն չի բարձրաձայնվում ներկայիս իշխանությունների կողմից: Հասկանում ենք նաև, որ դուք պատերազմական ժամանակահատվածում պետական շահը վեր եք դասել անձնականից, կռվել եք անձնվիրաբար, և այսօր հենց ձեր և ձեր նմանների շնորհիվ է, որ ապրում ենք առանց պատերազմի, խաղաղ երկնքի տակ:
Հավատացած եղեք, որ <<Հայաստանի Սոցիալիստական շարժում>>-ը միշտ կկանգնի ձեր կողքին, միշտ կկիսի ձեր մտահոգությունները, քանզի այսօր հենց մենք ենք միակ ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում:
Այսօր մենք այն միակ ուժն ենք, որը երբևէ չի գնացել և չի էլ գնալու որևէ համագործակցության ներկայիս կապիտալիստական, քրեաօլիգարխիկ համակարգի որևէ տարրի կամ խմբավորման հետ: Մենք մեր գործունեության հիմքում տեսնում ենք միայն և միայն պետական շահը:
Եկեք չմոռանանք, թե ինչպես էին մեծարում ԽՍՀՄ հերոսներին` շարքային զինվորականից մինչև մարշալ, թե ինչպես էին Սոցիալիստական Հայաստանում անցկացվում բոլոր ռազմահայրենասիրական միջոցառումները, և թե ինչ փառքի էին արժանանում պատերազմի վետերանները, որոնք լիովին պաշտպանված էին պետության կողմից ցանկացած հարցերով:
Ցավով ենք նշում, սակայն այսօր մեզ պետք չեն շքանշան գողացող, առնող, փախնող և անգրագիտության տիպար հանդիսացող գեներալներ: Մենք գտնում ենք, որ գեներալի մեջ պետք է արտացոլվի երկրի դեմքը, այլ ոչ թե վերջինիս գողական ռազբորկաները կամ միլիոնները: Ի վերջո պետք է կարողանանք տարանջատել հոգով և սրտով մեր երկրին նվիրված ազատամարտիկներին:
Մենք հավաստիացած ենք, որ մեր երկրին հուզող այլ հարցերի շուրջ մենք նույնպես կգանք համաձայնության, և երկիրը ի վերջո դուրս կբերենք փակուղուց:
Փառք ու պատիվ ձեզ մեր սիրելի ազատամարտիկներ և վետերաններ:
«Հայաստանի Սոցիալիստական Շարժում Ժամանակի էություն» քաղխորհուրդ
Կենտկոմի առաջին քարտուղար` Ռոբերտ Ահարոնյան
Կենտկոմի քարտուղար, մամլո խոսնակ Նարեկ Վարազդատյան
(094) 96-69-87
14.05.2013թ.