Մայիսի 13-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող բենզալցակայանում հրդեհ է:
Նույն օրը, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ջերմային այրվածքներով բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Գարիկ Մ.-ն՝ հայտնելով, որ այրվածքները ստացել է բենզալցակայանում առաջացած հրդեհի հետևանքով: Քիչ ավելի ուշ՝ ժամը 19.55-ին, «Ճառագայթման և Այրվածքների» կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ջերմային այրվածքներով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ն՝ նույնպես հայտնելով, որ վնասվածքները ստացել է նույն բենզալցակայանում առաջացած հրդեհի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված բենզալցակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Գարիկ Մ.-ն և Էդուարդ Ս.-ն ստացել են մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն