Կենտրոն եվ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի,Խաչատուր Պողոսյանի եվ Սամվել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այսօր դատարան չէր ներկայացել տուժող Հայրիկյանը, որի բացակայությունը խոչընդոտ չդիտեց մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանը:Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նկատեց, որ հետագայում անհրաժեշտ կլինի տուժողի մասնակցությունը սույն դատական գործընթացին:
Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտնեց, որ ցանկանում է ունենալ պաշտպան՝ հանրային, քանի որ վճարունակ չէ: Դատավարական կողմերից ոչ ոք չառարկեց միջնորդության հետ կապված: Դատարանն այդ պատճառով հետաձգեց դատական նիստը, այն նշանակեց մայիսի 20-ին:
Aravot.am-ի հարցին, թե որ տեղ է գտնվում Հայրիկյանը, նրա ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ Հայրիկյանը դեռ շարունակում է բուժման ակտիվ կուրսը եւ գտնվում է Հայաստանից դուրս:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ