«Բարեւ Երեւան» դաշինքը վերցնելու է մանդատները, չնայած նրան, որ վիճարկվում է ԿԸՀ-ի որոշումը, ընտրատարածք առ ընտրատարածք իրենց հավաքած ձայները: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում տեղեկացրեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց. «Ամեն ընտրատարածքում խախտումների վերաբերյալ հատորներ ենք պատրաստել եւ դրանք բոլորը վիճարկելու ենք վարչական դատարանում: Մենք վերցնելու ենք այդ 6 մանդատը եւ դառնանք քաղաքացու լրտեսը՝ քաղաքապետարանի ավագանիում: Բոլորդ գիտեք, թե քաղաքապետարանն ինչպիսի փակ կառույց է: Մեր մեջ էլ եղել է առաջարկ, որ չվերցնենք, բայց վերցնելու դեպքում հաստատ վտանգավոր որոշումների մասին 5 րոպե առաջ կիմանան ԶԼՄ-ները»:
Տիկին Բախշյանն առաջարկեց, որ Երեւանի ավագանու նիստերը օնլայն հեռարձակվեն:
Սուքիաս Ավետիսյանը ողջունեց դաշինքի այդ քայլը՝ մանդատներ վերցնելու:
Տիկին Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Դավիթ Սանասարյանը եւ Գագիկ Բաղդասարյանը հաստատ լինելու են ավագանու կազմում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ