Դանակահարողը կալանավորված է
Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1981թ. ծնված, պայմանագրային զինծառայող Արկադի Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանի պետ, 2012թ. հոկտեմբերի 28-ին ուսումնական կենտրոնի ճաշարանում անհիմն դիտողություն է արել իրենից կոչումով բարձր, իր նկատմամբ պետ հանդիսացող մի խումբ սպաների:
Այդ խմբում գտնվող զորամասի գումարտակի շտաբի պետ Վրեժ Ղալեչյանից ծառայողական պարտականությունները կատարելու, կարգի հրավիրվելու վերաբերյալ դիտողություն արժանանալուց հետո Ա. Չոբանյանը վիճաբանել է Ղալեչյանի հետ եւ քիչ հետո ճաշարանի հարակից տարածքում ծալովի դանակով հարվածել է նրա որովայնի շրջանում՝ պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Ա. Չոբանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ պատճառելով»): Այս հոդվածը նախատեսում է 3-12 տարի ազատազրկում:
Կարդացեք նաև
Սույն գործով դատավարությունն այսօր՝ մայիսի 14-ին մեկնարկում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ